Գլխավոր էջ Նորություններ Շարունակվում են ՁԻԱՀ-ի կենտրոնի շարժական մասնագիտական խմբերի այցերը համայնքներ

Շարունակվում են ՁԻԱՀ-ի կենտրոնի շարժական մասնագիտական խմբերի այցերը համայնքներ

642
0

 

Հոկտեմբերի 21-ից 25-ը ՁԻԱՀ-ի կենտրոն շարժական մասնագիտական խմբերն այցելել Արմավիրի մարզի Լեռնագոգ, Առատաշեն, Հայթաղ, Նալբանդյան, Աղավնատուն, Կոտայքի մարզի Արզական, Բուժական, Նոր Գեղի, Սոլակ, Արարատի մարզի Քաղցրաշեն, Բուրաստան, Գեղարքունիքի մարզի Ծովինար, Ձորագյուղ, Լոռու մարզի Պետրովկա և Շիրակի մարզի Մեծ Մանթաշ համայնքներ, որտեղ ամբուլատորիաներում և Ռուսաստանի Դաշնության կողմից նվիրաբերված շարժական կլինիկաներում միգրանտներին, նրանց ընտանիքի անդամներին, համայնքների բնակիչներին տրամադրել են խորհրդատվություն ՄԻԱՎ վարակի վերաբերյալ, անցկացրել են հետազոտություններ ՄԻԱՎ-ի, վիրուսային հեպատիտներ Բ-ի, Ց-ի, սիֆիլիսի վերաբերյալ, իրականացրել են տուբերկուլոզի նկատմամբ կարգավիճակի գնահատում համապատասխան հարցաշարով:

Հետազոտվել է 379 հոգի: Նրանցից 119-ը շարժական կլինիկաներում անցել են նաև ուլտրաձայնային հետազոտություններ:

Հավելենք, որ նշված ծառայությունները տրամադրվում են Ռուսաստանի Դաշնության օգնության ծրագրի շրջանակում:

ՁԻԱՀ-ի կենտրոնի շարժական մասնագիտական խմբերի առաջիկա այցերի ժամանակացույցին կարող եք ծանոթանալ ստորև.

Հոդված՝ Անահիտ Սարգսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ