Գլխավոր էջ Նորություններ Ամերիկացի վիրաբույժը անվճար 7 վիրահատություն է իրականացրել ՈՒռուցքաբանության ազգային կենտրոնում

Ամերիկացի վիրաբույժը անվճար 7 վիրահատություն է իրականացրել ՈՒռուցքաբանության ազգային կենտրոնում

680
0

Հոկտեմբեի  21-ից 25-ը  Ուռուցքաբանության ազգային կենտրոնում անվճար լապարոսկոպիկ վիրահատություններ է իրականացրել ամերիկացի վիրաբույժ Ջենարո Դ․ Լաբելան։

Medmedia.am-ի հետ զրույցում ՈՒռուցքաբանության ազգային կենտրոնի Հանրային կապերի բաժնից Անահիտ Սարգսյանը հայտնեց որ մեթոդն ուսուցանելու համար Լաբելան իր հետ լապարոսկոպիկ Setup սարք է բերել, որը կթողնի կենտրոնում` շնորհիվ ամերիկյան «Մեդունի» բարեգործական ընկերության:  Ջենարո Լաբելայի այցը Հայաստան նույնպես ընկերությունն է կազմակերպել:  Կազմակերպությունը ծրագրում է շարունակել համագործակցությունն Ուռուցքաբանության ազգային կենտրոնի հետ, մասնավորապես` նոր սարքեր ձեռք բերել, և հայ բժիշկներին վերապատրաստման գործուղել ԱՄՆ լավագույն համալսարաններ։

Այցի շրջանակներում իրականացվել է 7 հաստ աղու չարորակ նորագոյացությունների անվճար լապարոսկոպիկ վիրահատություն:

Ամերիկացի մասնագետը խորհուրդ է տալիս Հայաստանի 50 տարեկանն անց բնակիչներին պարտադիր կոլոնոսկոպիա իրականացնել՝ հաստ աղու քաղցկեղը վաղ փուլերում հայտնաբերելու համար։

Հոդված՝ Անահիտ Սարգսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ