Գլխավոր էջ Գլխավոր Շտապօգնության 1-03 համակարգը շուտով միևնույն պահին կկարողանա ընդունել 14 կանչ

Շտապօգնության 1-03 համակարգը շուտով միևնույն պահին կկարողանա ընդունել 14 կանչ

3509
0

«Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ կանչերի գրանցման 1-03 համակարգը ծանրաբեռնված է աշխատում՝ ստացվող բազմաթիվ կանչերի պատճառով։

«Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ից հայտնել են, որ երեկոյան ժամերին համակարգի կանչեր ընդունելու հնարավորությունը միևնույն պահին 6 կանչ է լինում։

«Միևնույն պահին 7 և ավելի զանգերի դեպքում 1-03 կարճ համարը զբաղված է: Այս խնդրի հետ առնչվելու հավանականությունը հատկապես մեծ է «պիկ» ժամերին` 18։00-00։00­ից, երբ մեկ ժամվա ընթացքում ստանում ենք մինչև 130-150 կանչ»,- նշում են շտապօգնության ծառայությունից:

Մեկ կանչի ընդունումն ու համապատասխան բրիգադին հանձնումը տևում է 3-5 րոպե: Ներկա դրությամբ Երևանի շտապ օգնության ծառայության կողմից օրական սպասարկվում է շուրջ 1200 կանչ` թվով 50 բժշկական բրիգադի կողմից, և ևս 300 կանչ տրվում է խորհրդատվություն ստանալու նպատակով:

Սակայն 1-03 կանչերի ընդունման համակարգի հզորացման համար «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ն դիմել է «Վեոն Արմենիա» ընկերությանը: Ընդամենը 3-4 օրվա ընթացքում համակարգը միևնույն պահին 6 կանչի փոխարեն հնարավորություն կունենա ընդունել 14 կանչ:

Աղբյուրը՝ armenpress.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ