Գլխավոր էջ Գլխավոր Մեքսիկան կորոնավիրուսից մահացածների օրական ցուցանիշով առաջ է անցել ԱՄՆ-ից

Մեքսիկան կորոնավիրուսից մահացածների օրական ցուցանիշով առաջ է անցել ԱՄՆ-ից

3360
0

Մեքսիկան կորոնավիրուսի հետևանքով օրական մահվան ելքով հաստատված դեպքերի թվով առաջ է անցել ԱՄՆ-ից և աշխարհում այս ցուցանիշով երկրորդ տեղում հայտնվել։ Առաջին հորիզոնականում է Բրազիլիան, գրում է eadaily.com կայքը` Worldometers.info առցանց թարմացվող կայքին հղումով:

Նախօրեին՝ հունիսի 18-ին, ամբողջ աշխարհում կորոնավիրուսն ընդհանուր 5123 մարդու կյանք է խլել, որից 1204-ը՝ Բրազիլիայում, 770-ը՝ Մեքսիկայում, 747-ը՝ ԱՄՆ-ում։

Վարակակիրների ցուցակում Լատինական Ամերիկայի երկրները սկսում են գերակշռել՝ առաջ անցնելով եվրոպական երկրներից։ Այժմ երկրորդ տեղում Բրազիլիան է, յոթերորդ տեղում՝ Պերուն, իններորդում՝ Չիլին։

Վերջին տվյալների համաձայն՝ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 8,5 միլիոն մարդ, որից 456 432-ը՝ մահվան ելքով։ Վարակակիրների թվով ԱՄՆ-ն առաջին տեղում է, այնուհետև հաջորդում են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Մեծ Բրիտանիան, Իսպանիան, Պերուն, Իտալիան, Չիլին, Իրանը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ