Գլխավոր էջ Գլխավոր «Վրաստանի առողջապահական համակարգը հաջողությամբ հաղթահարել է կորոնավիրուսի համավարակի մարտահրավերը». Գախարիա

«Վրաստանի առողջապահական համակարգը հաջողությամբ հաղթահարել է կորոնավիրուսի համավարակի մարտահրավերը». Գախարիա

3587
0

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հունիսի 18-ին առողջապահության նախարարի տարեկան զեկույցի ներկայացումից հետո հայտարարել է, որ երկրի առողջապահական համակարգը վերջին 4 ամիսների ընթացքում շատ լավ է աշխատել և հաջող կերպով հաղթահարել է համավարակի վտանգը: Այս մասին տեղեկացնում է kvira.ge կայքը:

Ըստ նրա՝ Վրաստանի առողջապահական համակարգը՝ առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեի գլխավորությամբ, հաջողությամբ հաղթահարել է նոր տիպի կորոնավիրուսի համավարակի մարտահրավերը:

«Ինչպես գիտեք, այս նախարարությունը հոգ է տանում առողջապահության, սոցիալական ապահովման, փախստականների և շատ այլ ոլորտների մասին: Այն շատ կարևոր մարմին է երկրի համար, նախարարի գլխավորությամբ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել յուրաքանչյուր բուժաշխատողի` վերջին 4 ամիսների ընթացքում անձնուրաց աշխատանքի համար: Վրաստանի առողջապահական համակարգը շատ հաջող կերպով է հաղթահարել համավարակը»,-ասել է վարչապետը:

Վրաստանում, վերջին տվյալներով, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 893 դեպք, վարակման հետևանքով մահացել է 14 մարդ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ