Գլխավոր էջ Գլխավոր Ութ խորհուրդ գինեկոլոգից՝ անվնաս միջադիրներ ընտրելու համար

Ութ խորհուրդ գինեկոլոգից՝ անվնաս միջադիրներ ընտրելու համար

1815
0

Հիգիենային հետևելն ու մարմնի խնամքը գեղեցիկ լինելու կարևոր նախապայմաններ են, ինչը հատկապես կարևորվում է կանանց կյանքում: Սակայն նույն այդ խնամքի միջոցները, երբեմն նաև կարող են վտանգավոր լինել կնոջ համար: Այս համատեքտում, MedMedia.am-ը միջադիրների մասին զրուցել է բժիշկ-գինեկոլոգ  Եվա Չիչոյանի հետ:

Հարկ է նշել, որ միջադիրները սկսել են արտադրվել 1880–ականներից: Լայն կրրառում ստանալով  նախորդ դարի 70-ականներից ՝ այսուհետ դառնալով կանանց մշտական ուղեկիցը:

«ՙԿնոջ օրգանիզմի առանձնահատկություններով պայմանավորված  կանայք կիրառում են միջադիրներ դաշտանի օրերին, իսկ սեփական հարմարավետության և հիգիենայի ապահովման համար կիրառում են նաև ամենօրյա միջադիրներՙ»,-նշեց բժշկուհին ու շարունակեց. «ՙՄիջադիրների ճիշտ ընտրությունն ու  օգտագործումը  կարևոր նշանակություն ունեն առողջության պահպանման և հասցվող հնարավոր վնասի նվազեցման տեսանկյունիցՙ»:

Նշյալը հաշվի առնելով, Եվա Չիչոյանի խոսքով, կարևոր է իմանալ միջադիրների  հատկապես սխալ կիրառման հնարավոր վտանգներն ու  խուսափել դրանցից:

Այսպիսով, ինչպես զրուցակիցս փաստեց, վնասակար հետևանքներից է հեշտոցաբորբ (վագինիտ)՝ հեշտոցային միկրոֆլորային փոփոխման հետևանքով: «ՙԵրբ միջադիրները հաճախակի չեն փոխվում, առաջանում է  չշնչող մակերես, խոնավ և  բարձր ջերմային  պայմաններ (ջերմոցային էֆեկտ), որոնք նպաստում են ախտաբանական ֆլորայի զարգացմանըՙ»,-ասաց մասնագետը:  Վտանգներից է նաև սնկախտը (կանդիդոզ), որի ժամանակ հեշտոցային ֆլորայի փոփոխությունը համընկնում է իմուն համակարգի ընկճման հետ:

«ՙԻ հետևանք կամ միջադիրի նյութի հանդեպ գերզգայնության  կարող է գրգռվել մաշկային ծածկույթը: Հնարավոր է նաև ալերգիկ ռեակցիա ներկանյութերի և անուշաբույրերի հանդեպՙ»,-մանրամասնեց գինեկոլոգը:

Հիշյալ բարդություններից խուսափելու համար, Եվա Չիչոյանը հորդորեց ցանկացած տեսակի միջադիրների կիրառման դեպքում հետևել նշված խորհուրդներին.

1. Ցանկացած տիպի միջադիր անհրաժեշտ է փոփոխել 2-3 ժամը մեկ՝ անկախ արտադրության քանակից

2. Կիրառել  միջադիրները դաշտանի օրերին, իսկ ամենօրյա միջադիրները դաշտանի նախորդող օրերին և դաշտանին հաջորդող օրերին միայն առատ արտադրության դեպքում, եթե առատ արտադրությունը շարունակվում է ավելի երկար ցանկալի է դիմել բժշկի, քանի որ բարձր է հավանականությունը որևէ ախտաբանության:

3. Ցանկալի չէ կիրառել ներկանյութերով և անուշաբույրերով օծված միջադիրներ

4. Ցանկալի է հիպոալերգիկ բամբակյա շնչող միջադիրների կիրառումը

5. Ծակոտիների առկայությունը միջադիրի վրա ցանկալի է և նվազեցնում է ջերմոցային էֆեկտի զարգացման ռիսկը

6. Ցանկալի է կիրառել անհատական փաթեթներում առկա միջադիրներ ՝ պահպանելու համար ստերիլությունը

7. Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել միջադիրի տուփի վրա առկա վաղեմության ժամկետներին, շատերն անգամ տեղյակ էլ չեն դրա գոյության մասին

8. Քնել ամենօրյա միջադիրները ներքնաշորերում անցանկալի է:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ