Գլխավոր էջ Medmedia TV Ինչու՞ չեն դիահերձվում կորոնավիրուսից մահացածները. տեսանյութ

Ինչու՞ չեն դիահերձվում կորոնավիրուսից մահացածները. տեսանյութ

1749
0

Հայաստանում բուռն քննարկվեց այն հարցը, թե ինչու՞ կորոնավիրուսից մահացած անձանց չեն դիահերձում, որոշ մարդիկ անգամ պնդրում էին, թե չդիահերձելով՝ մահվան մի շարք հանգամանքներ այդպես էլ կմնան չբացահայտված։ Ի դեպ՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ուղեցույցի համաձայն՝վարակիչ հիվանդություններից մահացած մարդկանց դիերը, որպես կանոն, վարակի աղբյուր չեն կարող լինել՝ բացառությամբ հեմոռագիկ տենդերից (մարբուրգ, Էբոլա) և խոլերայից մահացածներինը: Վարակի աղբյուր կարող են դառնալ միայն համավարակային գրիպ ունեցող հիվանդի թոքերը՝ հերձման ժամանակ ոչ ճիշտ քայլերի հետևանքով: Մարմնի հետ գործ ունեցող յուրաքանչյուր անձ պետք է հետևի հիգիենայի կանոնների, այդ թվում՝ ձեռքերի լվացում, դիմակների, ձեռնոցների և այլ կանխարգելիչ միջոցների օգտագործում:

Հանրային առողջության և առողջապահության ամբիոնի ավագ դասախոս Դավիթ Մելիք-Նուբարյանը Medmedia.am-ի հետ զրույցում նշեց, որ Հայաստանը աշխարհում ամենաբարձր ցուցանիշն ունի դիահերձումների և ախտանատոմիական հերձումներով։

«Ինչու՞ աշխարհը չի հերձում, որովհետև , եթե հայտնի են մահվան պատճառները , եթե չկա կասկած , որ տեղի է ունեցել բժշկական սխալ կամ, եթե բժիշկը չի ցանկանում հիվանդության նրբություններ իմանալ , աշխարհը հրաժարվում է բժշկական հերձումից»,-հավելեց Մելիք-Նուբարյանը։

Ի դեպ՝ ԱՀԿ-ի մասնագետները նշում են, որ Covid-19 վիրուսն անգամ մահվանից հետո կարող է մնալ մարդու մարմնում: Այդ պատճառով հերձման աշխատողների թիվը պետք է մինիմումի հասցվի, իսկ հերձումը կատարողներն ունենան շնչառական համակարգի լրացուցիչ միջոցներ:

Դիահերձումից հետո կարևոր է տարածքի ախտահանումը՝ հաշվի առնելով այն փաստը, որ վարակն առարկաների մակերեսներին կարող է պահպանվել մինչև 9 օր: Թե՛ դիահերձման, թե՛ ախտահանման ընթացքում անձնակազմը պետք է կրի անհատական պաշտպանիչ միջոցներ աչքերի և շնչառական օրգանների համար:

Որպես նախագծի հիմնավորում՝ առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը նշել է, որ հանրապետությունում գործող ախտաբանաանատոմիական ծառայություններ մատուցող կազմակերպությունները չունեն կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահացած անձանց հերձում իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններ և չեն բավարարում դրա համար նախատեսված միջազգային պահանջներին: Անվտանգության պայմանները ոչ պատշաճ պահելու դեպքում վարակը կարող է անցնել, օրինակ, ջրին:

Նա նաև ասել է, որ չեն բացահայտվել հիվանդության վարակելիության աստիճանը և դիակի մեջ կորոնավիրուսի ապրելիության ժամանակահատվածը: Այս հանգամանքները կարող են անդառնալի հետևանքներ ունենալ վարակի տարածման հարցում:

Սյուզի Ասատրյան

Մանրամասները՝ տեսանյութում

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ