Գլխավոր էջ Medmedia TV «Ինձ մոտ սկսվեց շնչահեղձություն , բայց չէի կասկածում, որ կորոնավիրուս եմ»․ ի՞նչ...

«Ինձ մոտ սկսվեց շնչահեղձություն , բայց չէի կասկածում, որ կորոնավիրուս եմ»․ ի՞նչ է պատմում պացիենտը․ տեսանյութ

2499
0

Կորոնավիրուսը «անտարբեր» չի անցնում նաև երիտասարդների կողքով, ինչպես ընդունված է ասել այս հավամավարակի զոհը մեծահասկներն են, սակայն փաստը ցույց է տալիս այլ պատկեր։ Medmedia.am –ի զրուցակիցն է 34-ամյա Աիդա Ավետիսյանը։ Նա պատմեց, որ իր մտքով չի էլ անցել, որ մարմնի թուլությունը, սրտխառնոցը և վերջույթների սառնությունը կարող է կապ ունենալ հենց այս վիրուսի հետ։ Նա պատմեց, որ առաջին ախտանշանները ի հայտ են եկել հունիսի 1-ին․

«Երեխաների պաշտպանության օրը զգացողությունս կտրուկ վատացավ, մինչ այդ ոչ մի բողոք չեմ ունեցել։ Ինձ մոտ եղել է ճնշման տատանումներ, կարծեցի թե կրկին նույն խնդիրն է, և իրոք ճնշումս 150-110 էր։ Այդ օրն անցավ , հաջորդ օրն արդեն ինձ լավ էի զգում, գնացի աշխատանքի, քանի որ շտապօգնության բժիշկները ասացին նևրոզ է և պետք է դիմեմ նյարդաբանի»,- նշեց Աիդան ու հավելեց, որ աշխատավայրում, օրվա երկրորդ կեսից հետո առողջականը կտրուկ վատացել է, վերջույթները սառել են, բայց ջերմությունը բարձր չի եղել։

«Ինձ մոտ սկսվեց շնչահեղձություն, բայց չէի կասկածում, որ կորոնավիրուս եմ։ Գնացի լաբորատորիա թեստ հանձնելու, հետո՝ պոլիկլինիկա, այնտեղ ռենտգեն հետազոտություն արեցին, սակայն թոքաբորբ ցույց չտվեց, բժշկուհիս ասաց, որ նման դեպքեր եղել են, երբ ռենտգենը թոքաբորբ չի արձանագրել»,-նշեց նա։

«Սակայն կրկնակի հետազոտություններից հետո ինձ մոտ հաստատվեց թոքաբորբ, այնուհետև՝ թեստավորվեցի ու պատասխանը դրական եկավ, ամենասարսափելին դեռ առջևում էր։ Ամենադաժանն ինձ համար այն էր, երբ իմացա , որ 3 ամյա տղաս ևս բարձր ջերմում է և շտապօգնություն են կանչել։ Կորոնավիրուսով վարակվեց նաև հայրս։ Ես խնդրում եմ, որպեսզի մարդիկ լուրջ վերաբերվեն այս համաճարակին, կրեն դիմակներ և պահպանեն անվտանգության կանոնները։

Մանրամասները՝ տեսանյութում

Սյուզի Ասատրյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ