Գլխավոր էջ Uncategorized «Ընտանիքի առողջություն»   գիտաժողով. Տղամարդու առողջություն. զեկույցով հանդես եկավ բժիշկ-ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը

«Ընտանիքի առողջություն»   գիտաժողով. Տղամարդու առողջություն. զեկույցով հանդես եկավ բժիշկ-ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը

1503
0

Առողջապահության կազմակերպիչ, բժիշկ-ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը Երիտասարդ  բժիշկների հայկական ասոցիացիայի կողմից Աղվերանում կազմակերպված  «Ընտանիքի առողջություն»   գիտաժողովի ընթացքում ներկայացրեց տղամարդու անպտղության հիմնական պատճառների և դրանց բուժման մասին: Անդրադարձ կատարվեց կրիպտոխիզմին՝ որպես տղամարդու անպտղության հիմնական պատճառներից մեկը:

Նշվեց կրիպտոխիզմի վաղ հայտնաբերման անհրաժեշտության մասին, որի շնորհիվ հիվանդի մոտ կկանխվի  ոչ միայն  անպտղությունը, այլ նաև այնպիսի հիվանդություններ, ինչպիսին է օրինակ ամորձու քաղցկեղը:

Զեկույցի ընթացքում Գևորգ Գրիգորյանը թվեց նաև մի քանի համախտանշաններ, որոնք նույնպես կարող են անպտղության պատճառ հանդիսանալ: Մանրամասն խոսվեց դրանց հայտնաբերման և Ուրոլոգների եվրոպական ասոցիացիայի կողմից առաջարկվող բուժման մեթոդների մասին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ