Գլխավոր էջ Նորություններ 2018-ին ծնված 809 երեխայից 23-ը մահացել են. «Ընտանիքի առողջություն» գիտաժողով

2018-ին ծնված 809 երեխայից 23-ը մահացել են. «Ընտանիքի առողջություն» գիտաժողով

873
0

Նեոնատոլոգ, բ.գ.թ. Հովհաննես Ղազարյանը գիտաժողովին խոսեց պտղի զարգացման արատների, զարգացման անկանոնությունների մասին: Ներկայացվեցին  Հայաստանում բնածին արատների կանխարգելման հետ կապված խնդիրները:

Զեկույցի ընթացքում Հովհաննես Ղազարյանը շեշտադրում կատարեց 2018 թվականի վիճակակագրությանը, ըստ որի, 2018-ին ծնված 809 երեխայից 23-ը մահացել են: Մահացածների  48%-ը ՝ 11 երեխա, մահացել են ծննդատանը, իսկ 70%-ը եղել են  արական սեռի:

23 մահացած երեխաներից 14-ը մահացել են սրտի բնածին արատից, 7-ը աղեստամոքսային տրակտի հիվանդություններից, իսկ 2-ը նյարդային համակարգի հետ կապված խնդիրներից:

Մասնագետը նաև Առողջապահության նախարարության ուշադրությունն ու հետևողականությունը խնդրեց՝ պարզելու ծննդատանը մահացած երեխաների մահվան պատճառները:

Նյութի հեղինակ՝ Սևան Գյուրջինյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ