Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը դուրս է գալիս կորոնավիրուսի համավարակից նվազագույն կորուստներով

Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը դուրս է գալիս կորոնավիրուսի համավարակից նվազագույն կորուստներով

879
0

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն դուրս է գալիս կորոնավիրուսի համավարակից վստահորեն եւ նվազագույն կորուստներով, հաղորդում է ՄԿ-ը։

Նրա խոսքով՝ դա տեղի է ունենում «որոշակի ծախսերի, խնդիրների, կորուստների առկայությամբ», սակայն երկիրը միեւնույն է դուրս է գալիս այդ իրավիճակից։

«Տա՛ Աստված այդպես էլ շարունակվի»,-ասել է երկրի նախագահը «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» հաղորդման եթերում տված հարցազրույցում։

Ավելի վաղ Ռուսաստանի փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան հայտարարել էր, որ կորոնավիրուսային հիվանդության գագաթնակետը երկրում տեղի է ունեցել մայիսի 11-ին։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ