Գլխավոր էջ Նորություններ Վրաստանի խորհրդարանական ընտրությունները կորոնավիրուսի պատճառով կարող են հետաձգվել մինչև դեկտեմբեր

Վրաստանի խորհրդարանական ընտրությունները կորոնավիրուսի պատճառով կարող են հետաձգվել մինչև դեկտեմբեր

398
0

Վրաստանում հոկտեմբերին նախատեսված խորհրդարանական ընտրությունները կարող են հետաձգվել մինչև դեկտեմբեր, եթե մինչ այդ երկրում նոր կորոնավիրուսի երկրորդ ալիք սկսվի, ТАСС-ի փոխանցմամբ՝ վրացական Imedi հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է իշխող «Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» կուսակցության քարտուղար Իրաքլի Քոբախիձեն:

«Եթե այնպես ստացվի, որ վարակի երկրորդ ալիք սկսվի, և դա համընկնի խորհրդարանական ընտրությունների անցկացման հետ, հնարավոր է՝ երկրում արտակարգ դրություն հաստատելու անհրաժեշտություն առաջանա, բայց դրանում որևէ սարսափելի բան չկա: Այդ դեպքում հոկտեմբերին նախատեսված ընտրությունները կտեղափոխվեն դեկտեմբեր», — նշել է Քոմախիձեն:

Վրաստանի սահմանադրության համաձայն՝ արտակարգ կամ ռազմական դրություն սահմանելու դեպքում ընտրությունները պետք է անցկացվեն իրավական ռեժիմը վերացնելուց ոչ շուտ, քան 45 և ոչ ուշ, քան 60 օր հետո:

Կորոնավիրուսի համավարակի պատճառով երկրում արտակարգ դրություն մեկ անգամ արդեն սահմանվել է՝ մարտի 21-ից մինչև մայիսի 22-ը: Վերջին տվյալների համաձայն՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 851-ի, 2700 մարդ մեկուսացված է, 252-ը ստացիոնալ բուժում է ստանում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ