Գլխավոր էջ Նորություններ Կորոնավիրուսով նոր վարակումներ անգլիական Պրեմյեր լիգայում

Կորոնավիրուսով նոր վարակումներ անգլիական Պրեմյեր լիգայում

384
0

Անգլիայի Պրեմյեր լիգան մրցաշրջանի վերսկսումից առաջ անցկացրել է կորոնավիրուսային թեստավորման 8-րդ փուլը։ Թեստ են հանձնել ակումբների 1200 ֆուտբոլիստներ, մարզիչներ եւ աշխատակիցներ։

Երկու թեստի պատասխան եղել է դրական։ Նոր վարակվածներից մեկը «Նորվիչի» ֆուտբոլիստ է, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը՝ չնշելով անունը։ Ֆուտբոլիստը 7 օր կլինի ինքնամեկուսացած։

«Նորվիչը» երկու օր առաջ ստուգողական հանդիպում էր անցկացրել Լոնդոնի «Տոտենհեմի» հետ եւ հաղթել 2։1 հաշվով։

Կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով դադարեցված Անգլիայի առաջնությունը կվերսկսվի հունիսի 17-ին։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ