Գլխավոր էջ Նորություններ Ե՞րբ է covid-19-ի հաստատման դեպքում բուժումը ձեր «գրպանից»

Ե՞րբ է covid-19-ի հաստատման դեպքում բուժումը ձեր «գրպանից»

981
0

Կորոնավիրուս հիվանդությունը վնասում է քաղաքացիների ոչ միայն առողջությունն, այլ նաև «գրպանը»։ Քաղաքացիները բազմիցս ահազանգում են, որ կորոնավիրուսի թեստի դրական պատասխան ստանալուց հետո բժիշկների նշանակած դեղօրայքը գնում են իրենք՝ իրենց անձնական միջոցներով։ Մեր խմբագրություն դիմած քաղաքացին մեզ հետ զրույցում  նշեց, որ բժիշկն իրեն  նշանակում է արել մի դեղ, որի 3 ամպուլան արժե 60 հազար դրամ։ Հիվանդության ընթացքում էլ քաղաքացու մոտ առաջացել են բարդություններ,  ինչի հետևանքով կարիք է առաջացել դիմել  համակարգչային տոմոգրաֆիայի ծառայությանը (Կատե), որի արժեքն էլ 40 հազար դրամ է, ինչի համար, քաղաքացու խոսքով, նույնպես ինքն է վճարել:

Այսօր այս խնդրի մասին ԱԺ-ի արտահերթ նիստում բարձրաձայնեց նաև ԲՀԿ պատգամավոր Կարինե Պողոսյանը՝ հարց ուղղելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ասելով, որ իրեն դիմում են կորոնավիրուսով վարակված ընտանիքներ, որ մեկուսացած են, և ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար ներկայացրած դեղատոմսի արժեքը հատում է 30 հազար դրամի սահմանը։ Նա վարչապետից հետաքրքրվեց, թե ինչպես է պետությունը աջակցելու այդ ընտանիքներին, ինչին ի պատասխան վարչապետը նշեց, որ այդ ընտանիքների սննդի հարցը լուծված է.«Այսինքն այդ ընտանիքները սնունդ ստանում են։ Ինչ վերաբերում է դեղորայքին՝ մենք Ձեր տված տեղեկատվությունը կուսումնասիրենք և կտեսնենք, թե ինչ իրավիճակ է և ինչ կարելի է անել»։

Կապ հաստատեցինք Առողջապահության նախարարություն՝ պարզելու՝ արդյոք կորոնավիրուսի հաստատումից հետո դեղորայքը և այլ հավելյալ պրոցեդուրաների համար քաղաքացին պետք է վճարի՞, թե՞ պետությունը, ինչին ի պատասխան ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը նշեց՝ եթե պոլիկլինիկան չի տվել ուղեգրում կատեի համար, ապա այդ դեպքում այն վճարովի է.«Պոլիկլինիկան, ըստ անհրաժեշտության, ուղեգիր է տրամադրում, այդ դեպքում անվճար է լինում»։ Հարցին՝ իսկ դեղորայքը պետությո՞ւնն է տրամադրում, Նիկողոսյանը նշեց, որ չի կարող ասել։ Ճշտող հարցին էլ, եթե քաղաքացին գրանցված է մարզում, սակայն բնակվում է Երևանում, ապա պետք է դիմի հենց իր գրանցման վայրի պոլիկլինիկա, Նիկողոսյանը նշեց, որ դրա կարիքը չկա։ Պետք է մոտենալ որևէ պոլիկլինիկայի և այնտեղ գրանցվել։

Շարունակությունը՝ armdaily.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ