Գլխավոր էջ Գլխավոր COVID 19-ի դեմ պայքարը՝ տան պայմաններում

COVID 19-ի դեմ պայքարը՝ տան պայմաններում

1338
0
COVID 19-ի դեմ պայքարը օր օրի ավելի ռիսկային է դառնում։ Մարդկանց մեծամասնությունը կամ համարվում է կոնտակտավոր կամ վարակակիր։ Շատերն այսօր ինքնամեկուսանում են տանը՝ տեղամասի թերապևտների ցուցումով։ Եթե համարվում ենք կոնտակտավոր, ինչպե՞ս տան պայմաններում բուժվել COVID19-ից, ի՞նչ միջոցառումներ իրականացնել, մինչև թեստի պատասխանները ստանալ, այս մասով կապ հաստատեցինք անէսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Վլադիմիր Սարգսյանի հետ։ Մեր հարցին նա հակիճ պատասխան տվեց, նշելով, որ եթե պացիենտի մոտ ախտորոշվում է ջերմություն պետք է ջերմիջեցնող խմի, եթե կա հազ, խորխարտադրություն արդեն բժշկի ցուցումով խորխաբեր պետք է օգտագործի, իսկ հակաբիոտիկներ կարելի է օգտագործել միայն բժշկի ցուցումով։ Ըստ բժշկի կորոնավիրուսի բուժում տան պայմաններում չի կարելի անել։ Այլ աղբյուրներից տեղեկանում ենք նաև, որ մեկուսանալու ժամանակ սենյակը պետք է լինի օդափոխվոխ։ Մեկուսացած անձի հետ ամենակարևոր շփվելու հարցը դա սնունդն է, պետք է առանձնացվի սպասքը, որը պետք է լվանալ 60 աստիճան ջրով։ Պետք է պահպանել անվտանգության կանոնները, հաճախակի ախտահանել շրջակա տարածքը։

Հասմիկ Գասպարյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ