Գլխավոր էջ Նորություններ Մինչև իմ վարակման հաստատումը դեռևս մեկ շաբաթ առաջ վարակված էի կորոնավիրուսով. Փաշինյան

Մինչև իմ վարակման հաստատումը դեռևս մեկ շաբաթ առաջ վարակված էի կորոնավիրուսով. Փաշինյան

694
0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում, պատասխանելով պատգամավորների հարցերին, ասաց, որ կրկնակի թեստավորման շնորհիվ կորոնավիրուսով իր վարակումը հաստատվել էր մայիսի 31-ին-հունիսի 1-ին:

«Եվ քանի որ ես վաղ առողջացա, ստացվում է, որ մինչեւ իմ վարակման հաստատումը դեռեւս մեկ շաբաթ առաջ վարակված էի կորոնավիրուսով։ Սա ամենեւին լավ նորություն չէ։ Սակայն դրական պահ է այն, որ մայիսի 23-ից հետո ես առանց դիմակի ոչ մի շփում չեմ ունեցել՝ բացառությամբ ընտանիքիս շրջապատում»,- ասաց վարչապետը:

Փաշինյանը նաեւ հայտնեց, որ իր հետ շփումների ժամանակ ոչ մեկը չի վարակվել, ինչը հերթական անգամ ապացուցում է, որ դիմակների կրումը միանգամայն արդյունավետ է:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ