Գլխավոր էջ Uncategorized Քաղաքական կորոնավիրուս է տարածվում և դա կբերի քաղաքական ուժերի մահվան. Փաշինյան

Քաղաքական կորոնավիրուս է տարածվում և դա կբերի քաղաքական ուժերի մահվան. Փաշինյան

729
0

Աժ-ում կորոնավիրուսի հետ կապված երեք հատուկ նիստ է տեղի ունեցել և կառավարությունում նույնպես այդ քննարկումները տեղի են ունենում: Այս մասին պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով՝ ՀՅԴ-ի արտահերթ խորհրդարանական նիստ հրավիրելու կոչին վերաբերող հարցին։

«Ուզում եմ ասել, որ ՀՅԴ-ի համար ոչինչ չի փոխվելու, քանի որ նրանք այդ նույն հռետորիկայով խոսում էին դեռևս 2018թ-ի ամռանը: Տպավորություն է, որ քաղաքական կորոնավիրուս է տարածվում: Իմ կարծիքով, դա կբերի քաղաքական բացիլի տարածմանը կամ քաղաքական ուժերի մահվանը: Այս օրերին այդ ուժերը կառուցում են իրենց քաղաքական գերեզմանաքարը»,- նշեց վարչապետը։

Փաշինյանը միաժամանակ ասաց.

«Իրենք արդեն աղբանոցում են, և հիմա տեղի է ունենում աղբանոցին կափարիչ դնելու պրոցեսը։ Եւ դա Կառավարությունը չի անում, դա անում են իրենք և հանրությունը»:

Վարչապետի համոզմամբ՝ այսօր կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանն «անգամներով» ավելի լավ ցուցանիշ ունի, քան աշխարհի ամենազարգացած երկրները՝ մահացության և այլ գործոններով:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ