Գլխավոր էջ Uncategorized Վերջնական չենք կարող ասել, որ իրավիճակը կայունացել է, բայց նախանշաններ կան.Վարչապետ

Վերջնական չենք կարող ասել, որ իրավիճակը կայունացել է, բայց նախանշաններ կան.Վարչապետ

537
0

Կորոնավիրուսի համաճարակի ցուցանիշները կրկին կայունացման թույլ եւ նախնական նախանշաններ են ցույց տալիս: Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Իհարկե, վերջնական չենք կարող ասել, որ իրավիճակը կայունացել է, բայց նախանշաններ կան: Կայունացումը տեղի է ունենում շատ բարձր նշաձողի վրա, երեկ 428 նոր դեպք ենք ունեցել, բայց նաեւ ուզում եմ ընդգծել, որ մեր ջանքերի շնորհիվ այս բարձր նշաձողով կայունացումը դառնում է տանելի մեր առողջապահական համակարգի համար:

Ըստ էության հոսպիտալացման կարիք ունեցող մարդկանց խնդիրը ամեն օրվա հետ ավելի փոքրանում է: Եթե կարողանանք պահպանել այս միտումը, կլուծենք հոսպիտալցման խնդիրն ամբողջ ծավալով եւ կանցնենք կորոնավիրուսի համաճարակի հաղթահարման, ավելի ճիշտ զրոյացման փուլին»,-ասաց Փաշինյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ