Գլխավոր էջ Uncategorized Աշխարհում համավարակի հետ կապված իրավիճակը վատթարանում է. ԱՀԿ

Աշխարհում համավարակի հետ կապված իրավիճակը վատթարանում է. ԱՀԿ

593
0

Կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը Եվրոպայում բարելավվում է, սակայն ամբողջ աշխարհում այն վատանում է։ Այս մասին Ժնեւում տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհան Գեբրեեսուսը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«ԱՀԿ-ն տեղեկատվություն է ստացել աշխարհում մոտ 7 մլն դեպքերի եւ մոտ 400 000 մահացածների մասին»,- ասել է նա։ «Թեեւ իրավիճակը Եվրոպայում բարելավվում է, գլոբալ մասշտաբով այն վատթարանում է»,- արձանագրել է ԱՀԿ ղեկավարը։

Գլխավոր տնօրենը նաեւ տեղեկացրել է, որ ԱՀԿ-ն հունիսի 9-ն գումարում է առցանց-խորհրդակցություն՝ առողջ մարդկանց հետ կորոնավիրուսով վարակվածների շփումներին հետեւելու հարցով։

«Սկսած վաղվանից՝ ԱՀԿ-ն գումարում է առցանց-խորհրդակցություններ՝ COVID-19 հիվանդության հետ կապված շփումներին հետեւելու հարցով, որպեսզի իր տեխնիկական եւ գործնական փորձը, այդ թվում՝ թվային տեխնոլոգիայում նորությունների մասին տեղեկացնի»,- ասել է նա։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ