Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Գիտնականները կարևորել են COVID-19 համավարակի պայմաններում բոլոր մակերեւույթների ախտահանումը

Գիտնականները կարևորել են COVID-19 համավարակի պայմաններում բոլոր մակերեւույթների ախտահանումը

639
0

Վիրուսների ԴՆԹ-ները 10 ժամվա ընթացքում հայտնաբերվում են հիվանդանոցային մահճակալների կեսի վրա եւ այս մակերեւույթների վրա պահպանվում են նվազագույնը 5 օր: Այս մասին նշված է UCL-ից եւ Great Ormond Street Hospital-ից (GOSH) մասնագետների նոր հետազոտության մեջ: Հետազոտությունը հրապարակվել է Journal of Hospital Infection-ում, փոխանցում է news-medical.net-ը:

Հետազոտության նպատակն էր անվտանգ պայմաններում ուսումնասիրել հիվանդանոցներում մակերեւույթների միջոցով SARS-CoV-2-ի տարածումը: Այս նպատակով գիտնականներն օգտագործել են ոչ թե կորոնավիրուսը, այլ վիրուսի ԴՆԹ-ի արհեստականորեն բազմացված ֆրագմենտը, որը մարդկանց համար անվտանգ է, բայց վարակում է բույսերը:

Պարզվել է, որ անվավոր սեղանիկի վրա վիրուսի նմուշների նախնական տեղադրումից 10 ժամ հետո գենետիկ նյութը հայտնաբերվել է հիվանդանոցային հաստատության մակերեւույթների 41 տոկոսի վրա՝ սկսած սպասասրահում մյուս անվավոր սեղանիկներից, դռան բռնակներից եւ պատուհանագոգերից, ավարտած խաղային գոտում մանկական խաղալիքներով եւ գրքերով: Երեք օր հետո վարակված մակերեւույթների քանակը աճել է մինչեւ 59 տոկոս եւ միայն 5 օր հետո է նվազել մինչեւ 41 տոկոս:

Այս հետազոտությունը ցույց է տալիս այն կարեւոր դերակատարումը, որ մակերեւույթներն ունեն վիրուսների փոխանցման համար: Գիտնականները հերթական անգամ շեշտում են, թե որքան կարեւոր է COVID-19 համավարակի պայմաններում բոլոր մակերեւույթների ախտահանումը եւ ձեռքերը մանրակրկիտ լվանալը, քանի որ վիրուսն ամեն դեպքում կարող է փոխանցվել նաեւ մակերեւույթների միջոցով:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ