Գլխավոր էջ Նորություններ Մոտ ապագայում կավարտենք վարույթները դիմակի, ալկոգելի և ձեռնոցի շուկաներում. Գեղամ Գևորգյան

Մոտ ապագայում կավարտենք վարույթները դիմակի, ալկոգելի և ձեռնոցի շուկաներում. Գեղամ Գևորգյան

613
0

Բոլոր երեք շուկաներում՝ դիմակ, ալկոգել, ձեռնոց, ուսումնասիրությունները շարունակվում են: Այս մասին Այսօր՝ հունիսի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույց նշեց Տնտնեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը:

«Բժշկական կամ պաշտպանիչ դիմակների շուկայում եւ լատեքս ձեռնոցների շուկայում ունենք հարուցված վարույթներ, առաջին լսումը  տեղի է ունեցել: Հիմա նորից տնտեսվարող սուբյեկտները տեղեկատվություն են ներկայացնելու: Կարծում եմ՝ մոտ ապագայում վարույթի ավարտը տեղի կունենա եւ կհայտնենք ձեզ:

Մենք նկատել էինք որոշակի գնի բարձրացում եւ դրա հիման վրա գերիշխող դիրքի չարաշահման փաստի ուժով հարուցել ենք վարույթ»,-ասաց նա:

Նրա խոսքով, այն ժամանակահատվածը, որ դիտարկել են, 220 դրամի կարգի է եղել դիմակի գինը խոշոր դեղատնային ցանցերում: Մենք նայում ենք ամբողջ շղթան, թե Հայաստան որքանով է ներմուծվում, որքանով է մեծածախ եւ մանրածախ վաճառք իրականացվում:

Բայց մի բան հստակ կարող եմ փաստել, որ Հայաստանում չկա դեպք, որ 20 դրամով դիմակ ներմուծված լինի եւ վաճառված լինի 220 դրամով: Հաշվի առնելով աշխարհում տեղի ունեցած դեֆիցիտը, դիմակը հայաստան ներկրվել է մոտ 10 անգամ բարձր գնով: Ես խոսել եմ Ռուսաստանի, ԵՏՄ այլ երկրների հետ, ոնւյն վիճակն այնտեղ է: Ընդ որում, մենք որոշակի քայլեր ձեռնմարկեցինք, դիմակների գինը բավական իջել է: Նաեւ մետրոյի կայարաններում ավտոմատ սարքերի միջոցով երկու դիմակը 200 դրամով է վաճառվում: Այսինքն մեկ դիմակը 100 դրամ է, բայց անկախ ամեն ինչից կնայենք, կհասկանանք, թե արդյոք մարժաների փոփոխություն տեղի է ունեցել, թե ոչ, եւ արդյոք դրանք արդարացված են, թե ոչ:

Պատասխանը մոտ ժամանակներս կլինի, եւ եթե պարզվի, որ տնտեսվարողները չարաշահել են իրենց գերիշխող դիրքը, անպայման պատասխանատվության կենթարկվեն»,-ընդգծեց Գեւորգյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ