Գլխավոր էջ Գլխավոր Արցախը գնում է Հայաստանի հետքերով՝ կորոնավիրուսի դեմ պայքարում

Արցախը գնում է Հայաստանի հետքերով՝ կորոնավիրուսի դեմ պայքարում

390
0

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ուղիղ եթերի միջոցով ներկայացրել է Արցախում տիրող կորոնավիրուսային իրավիճակը։ Ի տարբերություն Հայաստանի Հանրապետության՝ Արցախում վարակվածների թվի զգալի աճ չի նկատվում, սակայն հետագա վտանգից խուսափելու համար Արցախում սահմանվելու է  խստացված ռեժիմ։ Հայտնի է, որ Հայաստանում վարակի տարածման ամենամեծ աղբյուրը եղել է հուղարկավորությունների ժամանակ, ուստի նմանատիպ միջոցառումների համար Արցախում սահմանվելու են հստակ կանոններ՝ պատասխանատվության են ենթարկվելու բոլոր նրանք, ովքեր կխաղտեն դրանք։ Հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանից Արցախ ամեն օր 500-600 անձ է տեղափոխվում, ինչպես նաև տեսնելով Հայաստանում վարակակիրների՝ օր օրի աճող թվերը, Արցախի նախագահն այսօրվանից կկարգադրի պարետին, որպեսզի սահմանը հատել կարողանան միայն այն անձիք, ովքեր իրենց ձեռքին կունենան COVID 19-ի թեստի բացասական պատասխանը։ Սա լինելու է առաջին և ամենախիստ պայմանը, որը կիրականանա Արցախում։

Հաշվի առնելով  Հայաստանի փորձը, Արցախի նախագահի խոսքով բժշկական դիմակ կրելը այնտեղ ևս կդառնա պարտադիր։ Այն վարորդները, ովքեր մատակարարում են կատարում Հայաստանից Արցախ, կամ հակառակ ուղղությամբ, դա ևս պետք է վերանայել և մաքսիմալ պակասեցնել վարորդների քանակը։ Նախագահի խոսքով բերքահավաքի ընթացքը ևս ծանր է լինելու, բայց պարետի օգնությամբ ամբողջ ընթացքը պետք է վերահսկել, քանի որ առողջության խնդիրը գլխավոր է։ Եզրափակելով իր ելույթը Արայիկ Հարությունյանը կոչ արեց Արցախի քաղաքացիներին շատ լուրջ մոտենալ համաճարակին, որը ամիսներ հետո կարող է բերել աղետի։

Հասմիկ Գասպարյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ