Գլխավոր էջ Գլխավոր Գերմանիայում ապրող ու աշխատող հայ բժիշկը վերադարձել և բուժում է կորոնավիրուսով վարակված...

Գերմանիայում ապրող ու աշխատող հայ բժիշկը վերադարձել և բուժում է կորոնավիրուսով վարակված ծայրահեղ ծանր պացիենտներին

833
0

Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը հայտնում է, որ Գերմանիայի լավագույն հիվանդանոցներից մեկում աշխատող ռեանիմատոլոգ Արսեն Մանուկյանը վերադարձել է Հայաստան և բուժում է  կորոնավիրուսով վարակված ծայրահեղ ծանր պացիենտներին։

«Լավագույններից՝ մեր շրջանավարտ Արսեն Մանուկյանը!!!

ԵՊԲՀ շրջանավարտ, ով իր Alma Mater-ի անունը բարձր է պահում թե Հայաստանում թե Հայաստանի սահմաններից դուրս !!!

Բժիշկ Արսեն Մանուկյանը մասնագիտությամբ ռեանիմատոլոգ է, ապրում ու աշխատում է Գերմանիայի լավագույն հիվանդանոցներից մեկում։ Արսենն օրեր առաջ վերադարձել է Հայրենիք՝ լսելով Հայաստանում ռեանիմատոլոգների պակասի մասին։
Ներկայումս աշխատում է բուժհաստատությունում և բուժում է կորոնավիրուսով վարակված ծայրահեղ ծանր պացիենտներին»,- գրել է Մուրադյանը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ