Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում «Իսրայելում կորոնավիրուսի տարածման տեմպերն աճում են». Իսրայելի վարչապետ

«Իսրայելում կորոնավիրուսի տարածման տեմպերն աճում են». Իսրայելի վարչապետ

490
0

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կառավարության հերթական նիստի ժամանակ հայտարարել է, որ Իսրայելում անհանգստացնող է այն, որ աճում են կորոնավիրուսի վարակման թվերը։ Նա հայտարարել է, որ նախատեսում է հրավիրել «կորոնավիրուսային կաբինետի» նիստ եւ քննարկել, թե ինչ քայլեր պետք է անել, որպեսզի համաճարակը հնարավոր լինի հաղթահարել Իսրայելում։ Նեթանյահուն հայտարարել է, որ բոլոր նրանք, ովքեր կհայտարարեն, որ կորոնավիրուսային սպառնալիք չի եղել կամ չկա, եւ ըստ այդմ վարքագիծ կդրսեւորեն, ապա կհամարվի, որ նրանք կհանդիսանան հանրային առողջությունը վտանգի ենթարկողներ։  Նա զգուշացրել է, որ նման վարքագծի գինը մարդկային բազմաթիվ կյանքեր են։ Հիշեցնենք, որ Իսրայելում շաբաթ օրը կորոնավիրուսից եւս երկու անձ էր մահացել։ Մահացության ընդհանուր թիվը մոտենում է 300-ի սահմանին։ Հայտնաբերվել է նաեւ ավելի քան երեք տասնյակ նոր վարակված։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ