Գլխավոր էջ Նորություններ ԱՄԷ-ի առողջապահության նախարարը պատրաստ է ընդլայնել փոխգործակցության շրջանակները

ԱՄԷ-ի առողջապահության նախարարը պատրաստ է ընդլայնել փոխգործակցության շրջանակները

495
0

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր հանդիպել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Մուհամեդ ԱլԶաաբիին: Վերջիններս քննարկել են երկկողմ համագործակցության ուղղությունները:

Դեսպանը ներկայացրել է 2 երկրի համագործակցության ձեռքբերումները և փոխանցել, որ ԱՄԷ-ի առողջապահության նախարարը պատրաստ է ընդլայնել փոխգործակցության շրջանակները: Նա առաջարկել է համագործակցության նոր հուշագիր ստորագրել, որը սկիզբ կլինի նոր հարաբերությունների:

Մուհամեդ ԱլԶաաբին բարձր է գնահատել Հայաստանի սպորտային բժշկությունն ու բժշկական զբոսաշրջությունը և ցանկություն հայտնել այդ ուղղություններով ծրագրեր մշակել: Նա նաև ներկայացրել է ԱՄԷ-ի բժշկական ապահովագրության սկզբունքները:

Կողմերը քննարկել են Հայաստանում դեղարտադրության ոլորտի զարգացմանն ուղղված ներդրումների հնարավորությունները, որոնք թույլ կտան տեղական արտադրության դեղերն արտահանել` ինչպես ԵԱՏՄ, այնպես էլ այլ շուկաներ:

Մանրամասն՝ moh.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ