Գլխավոր էջ Մարդիկ ԱՍՈՒՄ են Բժիշկը պարտավոր չէ հայտնել որևէ գերատեսչության կարծիք

Բժիշկը պարտավոր չէ հայտնել որևէ գերատեսչության կարծիք

989
0

ՀՀ Ազգային ժողովի առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը Facebook-ի էջում գրել է.

« Շատ եմ ցավում, որ Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի բաժնի պետի տեղակալ Տարոն Գևորգյանը այնքան էլ չի գիտակցում, որ խոսքի ազատությունը մարդու սահմանադրական իրավունքն է։ Հատուկ նրա համար տեղադրում եմ Սահմանադրության 42-րդ հոդվածի
1-ին մասը.
յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը:
և 3-րդ մասը.
Կարծիքի արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի և այլ հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

ԲԺԻՇԿԸ պարտավոր չէ հայտնել որևէ գերատեսչության կարծիք։ Նա կարող է արտահայտել իր կարծիքն ու տեսակետը, ինչը կարող է տրամագծորեն տարբերվել ՏԱՐՈՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ կամ որևէ գերատեսչության կարծիքից։

Բժշկի պարտավորությունը մեկն է. իր մասնագիտության շրջանակներում իրականացնել բժշկական օգնություն »։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ