Գլխավոր էջ Մարդիկ ԱՍՈՒՄ են Դե արի ու էսքան բանից հետո ասա, որ առողջապահության ոլորտում կոռուպցիա ու...

Դե արի ու էսքան բանից հետո ասա, որ առողջապահության ոլորտում կոռուպցիա ու ԽԾԲ չկա

17203
0

Երեկ համացանցում հայտնված «հակածխախոտային», իսկ ավելի ճիշտ՝ ծխող անձանց դեմ ուղղված և խտրականություն քարոզող տեսահոլովակը ուսումնասիրելով մի քանի հետաքրքիր բան հայտնաբերեցի:

Տարօրինակ է, որ տեսահոլովակում նկարահանված գեղեցկուհիները հանդիսանում են Սերվիե դեղագործական ընկերության աշխատակիցներ, քանի որ դեղագործական ընկերության աշխատակիցները, ըստ բանականության, պետք է զբաղված լինեն իրենց գրասենյակի աշխատանքով և իրենց ներկայացրած դեղորայքի վաճառքներով ու առաջխաղացմամբ, այլ ոչ թե դերասանությամբ:

Սակայն, երբ ավելի խորը ուսումնասիրեցի՝ նկատեցի, որ Սերվիե դեղագործական ընկերության Հայաստանյան ներկայացչության ղեկավարը ընդգրկված է «Ակադեմիկոս Է.Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի» տնօրենների խորհրդում, ինչը հանդիսանում է կոռուպցիոն ռիսկ, քանի որ այս ոլորտում հնարավոր չէ խուսափել շահերի բախումից:

Այնուհետև տեղեկացա, որ նույն Սերվիե դեղագործական ընկերության Հայաստանյան ներկայացուցչության ղեկավարը վերջերս ստացել է Առողջապահության Ազգային Ինստիտուտում «Ֆարմացիա և մարկետինգ» ամբիոնի վարիչի պաշտոնը:

Մի քիչ էլ հետաքրքվեցի ու տեսա, որ նույն Սերվիե դեղագործական ընկերության ղեկավարը և աշխատակազմի որոշ ներկայացուցիչները հանդիսանում են պոլիկլինիկաներում «կանխարգելիչ» պաստառների հերոսները և իրենց նկարներով են տպագրվում այդ պաստառները…

Իսկ ամենավերջում կարող եմ ասել, որ այս ամենը ուղեկցվում է շաքարային դիաբետով հիվանդների բուժման համար, պոլիկլինիկաներում ԱՆՎՃԱՐ տրվող, ԴԻԱԲԵՏՈՆ (Սերվիե ընկերության արտադրանք) դեղամիջոցի՝ ՊԵՏՈՒԹՅԱՆ կողմից ձեռք բերմամբ… Էլ չասեմ նախարարի հետ ունեցած բազմաթիվ նկարների մասին…

Ինչի՞ չես գնա հանուն այսքան բանի… ժանրի կանոններով` հենց ընկերության ղեկավարը կարող էր նկարահանվել հոլովակում…

Դե արի ու էսքան բանից հետո ասա, որ առողջապահության ոլորտում կոռուպցիա ու ԽԾԲ չկա… ծիծաղելի է նույնիսկ…

Գրառումը կարդացեք նաև՝ https://www.facebook.com/1468117850/posts/10215756086362975/

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ