Գլխավոր էջ Գլխավոր Աշխատանքից ազատվել է Թիվ 19 պոլիկլինիկայի մանկական գինեկոլոգը. Medmedia-ի անդրադարձը և նախարարության...

Աշխատանքից ազատվել է Թիվ 19 պոլիկլինիկայի մանկական գինեկոլոգը. Medmedia-ի անդրադարձը և նախարարության պարզաբանումը

21499
0

Երևանի քաղաքապետարանի «Թիվ 19 պոլիկլինիկա» -ում աշխատող  մանկաբարձ-գինեկոլոգ Մարինե  Վիրաբյանը հոկտեմբերի 11-ին ստացել է ծանուցում տնօրենի կողմից այն մասին, որ ազատված է աշխատանքից սույն ամսի 14 -ով:

Բժշկուհու խոսքով տնօրենը հեռացրել է իրեն աշխատանքից մեկնաբանելով, որ մանկական գինեկոլոգի լիցենզիա չուի և ըստ նախարարի ստորագրած հրամամանի ( No 2797 – Ա )  նեղ մասնագետները պետք է ստանան նեղ մասնագիտացում:

Մարինա Վիրաբյանի խոսքով իր նկատմամաբ անարդարացի որոշում է կայացվել, քանի որ ինքն ունի նաև մանկաբարձ-գինեկոլոգի մասնագիտացում , սակայն իրեն հեռացնում են և´ մանկական,  և´մեծահասակների գինեկոլոգի աշխատանքից:

«Ինձ հետ միասին հեռացվել է նաև մանկական ակնաբուժը, սակայն ես վստահ եմ, որ նրան կվերականգնեն, որովհետև իմ նման ակտիվիստ չի»- նշում է Մարինե Վիրաբյանը:

Հավելենք, որ խոսքը 2018 թվականի հունիս ամսին նույն պոլիկլինիկայի աշխատակիցների կողմից հայտարարված գործադուլի մասին  է, որի ակտիվ մասնակից է եղել Մարինե Վիրաբյանը:

Medmedia-ն կապ հաստատեց Առողջապահության նախարարության հետ: Տեղեկացրին, որ դեպքի մասին տեղյակ են  տարածելու են պարզաբանում:

Ըստ նախարարության տարածած պարզաբանման՝ 2017 թվականի հուլիսի 24-ին «ԹԻՎ 19 ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՓԲԸ-ին առողջապահության նախարարության կողմից տրամադրվել է N Կ-ԲՕ-002295 բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա:

Լիցենզավորվելուց հետո գործունեությունը սկսելուց 5 օր առաջ կազմակերպության կողմից չեն ներկայացվել կադրային փաստաթղթերը, այդ իսկ պատճառով 2019 թվականի հոկտեմբերի 4-ին առողջապահության նախարարի թիվ No 2797 – Ա հրամանով կասեցվել են լիցենզիայով նախատեսված արտահիվանդանոցային` մանկական քիթ-կոկորդ-ականջաբանական, մանկական ակնաբանական, մանկական սրտաբանական, մանկական գինեկոլոգիական, մանկական նյարդաբանական, մանկական ներզատաբանական, մանկական վիրաբուժական տեսակների գործունեությունը: Պարզաբանումը առավել մանրամասն կարդացեք՝ http://bit.ly/2BpLX01

Մենք նաև փորձեցինք կապ հաստատել  Թիվ 19 պոլիկլինիկայի տնօրինության հետ, սակայն տեղեկացրին, որ տնօրենը խորհրդակցության է, զանգահարենք ավելի ուշ: Պոլիկլինիկայից դեռևս ոչ մի պարզաբանում չենք ստացել:

Medmedia-ն հետևողական է լինելու դեպքի լուսաբանմանը: Կտրվի հավելյալ տեղեկատվություն:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ