Գլխավոր էջ Uncategorized Մասսայաբար վարակվելու վտանգ կա. Մասնագետները տագնապած են ներքին կարգով հրահանգավորումից

Մասսայաբար վարակվելու վտանգ կա. Մասնագետները տագնապած են ներքին կարգով հրահանգավորումից

7317
0

Առողջապահական ոլորտում մասնագետները լուրջ  անհագստոթյուն ունեն, խոսակցություն կա, որ  Առողջապահության նախարարությունը ներքին կարգով հրահանգավորել է մարզային ու երևանյան բոլոր պետական բուշժհաստատություներին (ԲԿ) տոտալ անցնել նոր ռեժիմի սպասարկման:

Ըստ այդմ՝ այսուհետ բոլոր ԲԿ-ները  պարտադրված են սպասարկել նաև կորոնայով վարակվածների պացիենտներին՝ իրենց սպասարկման  պոտենցիալի 10-15 % չափով՝  անկախ հանգամանքից մինչ այդ ինֆեկցիոն բաժանմունքն  ապահովվա՞ծ է համապատասխան կահավորանքով, առկա՞ է բուժտեխնիկա, արհեստական շնչառական սարքեր, թե ոչ։ Մտահոգիչ է նաև մասնագետների հարցը:

Այս տեխնիկական, բայց խիստ կարևոր պայմանների մեջ  էական նշանակություն ունի նաև ԲԿ-ների առանձին՝ երկրորդ մուտքի գործոնը, քանի որ, ըստ սանեպիտ նախապայմանի՝ վարակված անձիք չպետք է անցնեն հիվանդանոցների ընդհանուր մուտքով, որտեղից մյուս բաժանմունքների հիվանդներն են ելումուտ անում:

YerevanToday-ին  փոխանցված տեղեկության համաձայն՝  Կառավարությունում քննարկվում է՝ այսուհետ հիվանդանոցներ տեղափոխել բացառապես սրված դեպքերում վարակակիրներին,  ինչպես Առողջապահության նախարար Արսեն Թոոսյանն էր բնորոշել՝ սորտավորված հիվանդներին:

Այդպիսով, իբր, խնդիր է դրվում չգերբեռնել ԲԿ-ները, նվազեցնել պետության ծախսերը, մյուս կողմից՝ վարակակիրներին իրենց տներում լոկալիզացնելով՝ ապահովել  հերթապահ բժիշկների հետ շուրջօրյա կոնտակտ: Մասնագետները կորոնավիրուսով վարակվածներին բուժօգնություն կցուցաբերեն՝ առանց հիվանդանոց կանչելու, նրանց մոտ վարակի ընթացքը պիտի հետևեն ու խորհրդատվություն մատուցեն առանց շփումների՝ միմիայն հեռակապի միջոցով: Իսկ եթե թոքաբորբի ախտանշաններ նկատվեն, պացիենտը հնարավորություն կունենա թեստավորվելու։ Բայց միայն այն դեպքում, եթե մասնագետի հետ նախնական զրույցում հիմնավորվեն գանգատներն ու  ախտանշանները։ Վարակակիրը կթեստավորվի, եթե կտրվի բժշկական ցուցում:

Այս մոտեցումներով պետությունը, ըստ մասնագետների, բնակչությանը տանում է մասսայական վարակման, և անխնա է վարվում բուժանձնակազմի հետ:

Նրանց խոսքով՝ սա  լավագույն միջոցը չէ վարակը լոկալիզացնելու, պետության բեռը թեթևացնելու իմաստով՝ հակառակը…

Եթե, այդուհանդերձ, այս որոշումներն իրավական ուժ ստանան, ապա, ըստ նրանց, մարզերում ունենալու ենք ձևավորվող նոր օջախներ։ Այդպիսով, մենք վտանգելու ենք մարզային հիվանդանոցներում բժշկվող մյուս  հիվանդների կյանքը, սպառնալիքի տակ ենք դնելու երկրի ողջ  բուժանձնակազմին, առողջապահական համակարգի հեռագա անխափան գործունեությունը։ Ու դեռ հայտնի չէ՝  ինչ կազուս կստեղծվի մեկ տարի անց՝ կադրային ռեզերվում, երբ արդեն չի լինի այսօրվա մարտահրավերը, երբ կյանքը կշարունակվի կորոնայից հետո:

Առողջապահության բնախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը YerevanToday-ին բժիշկներից փոխանցված մտահոգությունները փարատում է այս կերպ. «Նման որոշում այս պահին չկա,  ընդամենը երկու ամաիս առաջ եղել է մոտավոր նման մի գործընթաց. մարտ-ապրիլ ամիսներին, երբ կորորնայի համավարակը մտավ Հայստան՝ հրահանգավորվեց բոլոր հիվանդանոցները ցանկացած դպքում պատրաստ լինեն օգնելու համավարակի դեմ պայքարի  պետական միջոցառումներին:

Սակայն համապատասխան մասնագիտական գնահատումներից հետո պարզ դարձավ, որ այո, այդ հնարավորությունները իրականում չկան:

Եթե հանկարծ առաջիկայում նման անհրաժետություն առաջանա, վստահաբար, ԲԿ-ները կհարմարեցվեն հակահամաճարակային բոլոր պայմաններին՝ համապատասխան կահավորումից մինչև անձնակազմի ու տեխնիկական համալրում»

Նյութի աղբյուր՝ YerevanToday

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ