Գլխավոր էջ Նորություններ Ինչպես է կորոնավիրուսը հատել փակ հաստատությունների՝ տուն-ինտերնատի և մանկատան սահմանները. Արսեն Թորոսյանը...

Ինչպես է կորոնավիրուսը հատել փակ հաստատությունների՝ տուն-ինտերնատի և մանկատան սահմանները. Արսեն Թորոսյանը մանրամասնում է

751
0

Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը հետաքրքրվեց, թե ինչպես է կորոնավիրուսը հասել մանկատուն և տուն-ինտերնատ, ովքեր են պատասխանատու այդ հարցում, որ կորոնավիրուս է հայտնաբերվել փակ հաստատություններում՝ տուն-ինտերնատում և մանկատանը։ Պատգամավորի հարցին պատասխանեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, քանի որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ներկա չէր նիստին։

Արսեն Թորոսյանը նշեց, որ դեռևս փետրվար ամսին հատուկ հրամաններ են տվել բոլոր տեսակի փակ հաստատություններին՝ ՔԿՀ-ներին, տուն-ինտերնատներին, խնամքի կենտրոններին, մանկատներին, բանակին, հոգեբուժարաններին, տեղում միջոցառումներ իրականացնելու համար, որ նվազեցվի այն ռիսկը, որին կենթարկվեն այդ հաստատություններում ապրող կամ աշխատող անձանց վարակման վտանգը, սակայն 100 տոկոսով դա բացառել հնարավոր չէ։

«Դժբախտաբար ունենք երկու նման օջախ, որոնցից մեկը տուն-ինտերնատն է, մյուսը՝ մանկատունը։ Մանկատան մասով կարող եմ ասել, որ ընդհանուր տենդենցների շրջանակներում, գիտենք, որ երեխաների հանդեպ այս հիվանդությունն ավելի քիչ վտանգավոր է, կարող եմ ասել, որ հատուկ բժշկական պոստ է տեղադրվել մանկատանը՝ մշտական բժշկի ներկայությամբ, որ տեղի ունենա մշտական հսկողություն և կարիքի դեպքում նոր հոսպիտալիզացիա, քանի որ թեթև դեպքերը և ձևերն այնուամենայնիվ իմաստ չունի հոսպիտալացման, հիմա մենք էլ ենք ուղարկում նրանց տուն»,- ասաց նա։

Թորոսյանը նշեց, որ տուն-ինտերնատի վերաբերյալ սկզբում նույն մեխանիզմով էին աշխատում, սկզբում պարզել են բոլոր վարակված անձանց և այն քաղաքացիները, որոնք ունեին հիվանդանոցային բուժման կարիք, տեղափոխվեցին ԲԿ-ներ, նրանք, որոնք թեթև են տանում, տեղափոխվել են հյուրանոցային հաստատություններ։ Թորոսյանի խոսքով՝ շուտով դուրս գրումներ կլինեն։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ