Գլխավոր էջ Մարդիկ ԱՍՈՒՄ են «Լրատվամիջոցը տարածել է միակողմանի հերյուրանք»․ Ալինա Նիկողոսյան

«Լրատվամիջոցը տարածել է միակողմանի հերյուրանք»․ Ալինա Նիկողոսյան

1309
0

ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Նյութով ամբողջությամբ չեմ կիսվում` հանրության նյարդերը խնայելու համար: Զարմանում եմ, թե հեղինակի ստեղծագործական միտքն ուր կարող է հասնել:

Դեղերը պացիենտներին նշանակվում և տրվում են բացառապես բժշկական ցուցումներով և բացառվում է, որ որևիցե մեկին բժիշկը հեռակա խորհրդատվությամբ կարող է դեղ նշանակել:

Հարց է առաջանում, ինչու՞ լրատվամիջոցը չի փորձել հիվանդանոցից կամ լիազոր մարմնից ստանալ տեղեկատվություն: Դրա փոխարեն տարածել է միակողմանի հերյուրանք:

Եթե, իհարկե հերոսները մտացածին չեն` հրավիրում ենք իրավապահ մարմինների ուշադրությունը, քանի որ սույն հոդվածը փաստացի հաղորդում է հանցագործության մասին:

Նշենք, որ կորոնավիրուսային հիվանդության բուժման դեղ աշխարհում գոյություն չունի և յուրաքանչյուր հիվանդի բուժումը վարվում է անհատական մոտեցմամբ: Ամեն օր կատարվող հետազոտություններից հետո բժշկական խումբը քննարկում է հաջորդ օրվա բուժման տակտիկան»:

Նյութով ամբողջությամբ չեմ կիսվում` հանրության նյարդերը խնայելու համար: Զարմանում եմ, թե հեղինակի ստեղծագործական միտքն…

Geplaatst door Alina Nikoghosyan op Woensdag 27 mei 2020

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ