Գլխավոր էջ Գլխավոր Նախարարը լավն է, բժիշկները` վատը

Նախարարը լավն է, բժիշկները` վատը

12369
0

Արսեն Թորոսյանը փակ հանդիպումներին և վարչապետի հետ անհատական հանդիպման ընթացքում կորոնավիրուսային հիվանդացության բարձր ցուցանիշը կապում է բուժաշխատողների ոչ պատշաճ աշխատանքի հետ։ MedMedia.am-ի աղբյուրի փոխանցմամբ՝ երեկ տեղի ունեցած պարետատան նիստի ավարտին, Նիկոլ Փաշինյանը հարց է ուղղել Թորոսյանին և պարետ Ավինյանին, թե ինչպե՞ս է ստացվում, որ  առաջարկած հակահամաճարակային գործողությունները արդյունք չեն տալիս։ Ի պատասխան  առողջապահության նախարարը հայտնել է, որ և՛ մահերի բարձր ցուցանիշը, և՛ ոչ պատշաճ բուժում իրականացնելը հիմանակնում կապում է բուժանձնակազմի ոչ պատրաստ լիելու հետ։ Կարծում է թերանում են, քանի որ դեռ չեն հասցրել լավ տիրապետել իրավիճակին և չեն պատկերացնում իրեն գործողությունների ընթացքը։

Թորոսյանը հավելել է, որ ինքը մի քանի անգամ զրույց է ունեցել բուժկենտրոնների տնօրենների հետ, հորդորել, որ «լծակներ կիրառեն» ավելի արդյունավետ աշխատել, սակայն արդյունքներից ինքը գոհ չէ։

Հիշեցնենք, որ տվյալ պահին կորոնավիրուսով վարակված անձանց բուժմամբ զբաղվող բոլոր հիվանդանոցները ղեկավարվում են Արսեն Թորոսյանի ընկեր- բարեկամների կողմից։ Այս մասին մամուլը բազմիցս հրապարակումներ է արել և նրանցից որևէ մեկը շրջանառվող լուրերը չի հերքել։ Հատկապես շրջանառվել է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի և Արյվածքաբանության կենտրոնի տնօրենների հետ մտերմության մասին։

  Պարետատան նիստից ժամեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Արսեն Թորոսյանը հանդիպում են ունեցել, որտեղ Թորոսյանը կրկին անդրադարձել է թերացումներին և հատկապես մահերին և հավելել, որ հիմնականում ծանր և ծայրահեղ ծանր հիվանդները տեղափոխվում են «Նորք» ինֆեկցիոն կլինիկա և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ, ուստի այդ է պատճառը, որ մահերը այնտեղ շատ են։ Վարչապետին տեղեկացրել է նաև «Նորք» ինֆեկցիոն կլինիկայում և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում մահերը շատ են, քանի որ ռեանիմատոլոգները ևս չեն տիրապետում, բացի այդ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում՝ մահերը միշտ էլ գերակշռել են, սակայն նախարարությունը ամեն ինչ արել է և անում է, որ թերությունները վերացնի։

Հանդիպման ավարտին Թորոսյանի և Փաշինյանի զրույցը թեժացել է և Թորոսյանը կարծիք է հայտնել, որ կարող է նաև բոլորի թերացումների բաժինը իր վրա վերցնել և հեռանալ։

Այս զրույցի հենց հաջորդ օրը պարետատան կազմում է ընդգրկվել ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը՝ հավանաբար նախարարի գործողությունները վերահսկելու նպատակով։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ