Գլխավոր էջ Նորություններ Պարոն Թորոսյանը պետք է հեռանա․ Անի Սամսոնյան

Պարոն Թորոսյանը պետք է հեռանա․ Անի Սամսոնյան

779
0

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը առաջիկայում հանդես կգա գործող նախարարներից մեկին անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ։ Այս մասին  ասել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանն՝ ընդգծելով, որ այս պահին չի կարող ասել, թե հատկապես որ նախարարի մասին է խոսքը, որովհետև դեռ աշխատանքներ են տարվում։ «Այդ մասին առաջիկայում կհայտարարենք»։

Այդուհանդերձ, անդրադառնալով առողջապահության նախարարի և ԼՀԿ խնբակցության անդամ Գևորգ Գորգիսյանի հեռակա բանավեճին՝ նա նշել է, որ Թորոսյանը շատ անլուրջ պաշտոնյա է։

«Նա լուրջ չի մոտենում ոչ իր աշխատանքին, դա մենք նկատեցինք համավարակի հետ կապված աշխատանքների ընթացքում, ոչ իր դիրքին ու կարգավիճակին՝ որպես հանրային կառավարման օղակում գտնվող բարձրաստիճան պաշտոնյա։ Նա կարող է նման գրառումներ անել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ չկա բովանդակություն, որը հարիր չէ պաշտոնյային և սա պարզապես խոսում է այն բանի մասին, որ պարոն Թորոսյանը չի համապատասխանում այս պաշտոնին։ Մենք նույնիսկ մտածում ենք, որ պարոն Թորոսյանը պետք է հեռանա, որովհետև ինքը տապալել է թե համաճարակի դեմ պայքարը, թե առհասարակ հասարակության հետ հաղորդակցման կապը»,-ասաց Սամսոնյանն՝ ընդգծելով, որ այն ազդակները, որ դիմակ կրելը պարտադիր չէ՝ տվել է հենց պարոն Թորոսյանը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում՝ armdaily.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ