Գլխավոր էջ Գլխավոր Մարուքյանը դիմակ կրելու անհաժեշտության և Թորոսյանի մասին

Մարուքյանը դիմակ կրելու անհաժեշտության և Թորոսյանի մասին

634
0

Ամոթ էր, խայտառակություն էր. կարծում եմ՝ մենք պետք է քիչ խոսեինք, շատ աշխատեինք, բայց շատ խոսել ենք, քիչ աշխատել: Այս մասին, այսօր՝ մայիսի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով առոջղապահության նախարար Արսեն Թորոսյանի Վրաստանի մասին արված հայտարարություններին եւ դրան հաջորդած Վրաստանի կողմից արձագանքներին:

«Հիմա ասենք Վրաստանի հետ հարաբերություն փչացնելու իմաստը ո՞րն էր: Ասել, որ ձեր վարորդները վարակված են: Բա որ իրենք էլ մեր վարորդներին ասեն, տանեն կարանտինի մեջ մտցնեն: Դրա համար ցանկացած բարձրաստիճան պաշտոնյա պետք է շատ ուշադիր լինի հայտարարություններ անելիս»,-ասաց նա:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ