Գլխավոր էջ Գլխավոր Գորգիսյանի և Թորոսյանի մարտադաշտն ԱԺ-ից տեղափոխվել է ֆեյսբուքյան հարթակ

Գորգիսյանի և Թորոսյանի մարտադաշտն ԱԺ-ից տեղափոխվել է ֆեյսբուքյան հարթակ

2016
0

ԱԺ պատգամավոր Գևորգ Գորգիսյանի և Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մարտադաշտը  Ազգային ժողովից տեղափոխվել է ֆեսյբուքյան հարթակ։

Այսօր  Գորգիսյանը ելույթ ունեցավ խորհրդարանում և հայտարարեց, որ Կառավարությունը առաջին իսկ օրվանից լուրջ չի վերաբերել կորոնավիրուսի դեմ պայքարին։

«Դիմակի տուփի վրա գրված է՝ չի պաշտպանում Covid 19-ից»,-  նշել է պատգամավորը։ Նա իր ելույթը տարածել է նաև ֆեյսբուքյան իր էջում, որն էլ ԱՆ նախարար Արսեն Թորոսյանի աչքն է ընկել։

Վերջինս էլ որոշել է հետևել ավանդույթ դարձած սովորությանը և կատակելու պահը բաց չթողնել։ Նախարարը պատգամավորի տարածած ելույթի   սքրինը  տեղադրել է իր ֆեյսբուքյան էջում և գրել.

«Հաջորդիվ պարոն Գորգիսյանը կխոսի 5G աշտարակներով չիպավորելու, սոդայով քաղցկեղ բուժելու և հարթ երկրագնդի տեսությունների (Flat Earth) մասին»։

ԱԺ պատգամավորն էլ որոշել է հետ չմնալ Թորոսյանի սահմանած նոր չելենջից և իր պատասխան հրապարակումն է արել ֆեյսբուքյան էջում։

Արսեն Թորոսյանի գրառումը հակառակ ազդեցությունն ունեցավ, իսկ նախարարի հետապնդած նպատակը տապալվեց։

Օգտատերերը մոռանալով ԱԺ պատգամավորի հայտարարությունն սկսեցին առավել ակտիվ քննարկել Թորոսյանի իր հակասող հայտարարությունները՝ մասնավորապես բժշկական դիմակներին վերաբերող։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ