Գլխավոր էջ Գլխավոր «5G կայաններ ենք տեղադրում Երևանում, որ մարդկանց չիպավորենք»․ Արսեն Թորոսյան

«5G կայաններ ենք տեղադրում Երևանում, որ մարդկանց չիպավորենք»․ Արսեն Թորոսյան

2825
0

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը այսօր լրագրողների հետ զրույցում կրկին անդրադարձել է ստահոդ լուրերին և ապատեղեկատվությանը՝ մասնավորապես նշելով․

«Ես կարող եմ այլ անհեթեթ բաներ էլ ասեմ՝ 5G կայաններ ենք տեղադրում Երևանում, որ մարդկանց չիպավորենք: Այդ լուրերին տուրք տալը վնասում է մեր քաղաքականությանը: Ես խորհուրդ եմ տալիս այդ լուրերը Mute ռեժիմի վրա դնել, լռեցնել, ոչ թե բարձրացնել, ու նաև նման լուրեր տարածողների մոտիվները պարզել՝ հարկ եղած դեպքում իրավական գնահատական տալու համար»:

Իսկ ո՞ր լուրերն են անհրաժեշտ Mute ռեժիմի վրա դնել։ Այն մարդկանց, որ թերահավատորեն են մոտենում  նախարարին և նախարարությանը, թե՞․․․։

Նախարարի այս խոսքերը և նախորդ գրառումը հաշվի առնելով կարելի դիտարկել, որ նա ցանկանում է տոտալ վերահսկողության ռեժիմ սահմանել։ Այս կարծիքին է նաև բժիշկ Հայկ Մանասյանը, ով MedMedia-ի հետ զրույցում ասել էր, որ թող Թորոսյանի ինքը սպասի և մի օր իրավապահները գալու են իր հետևից՝ տոտալ վերահսկողություն սահմանելու համար։

Նախարարի այս խոսքերը վերաբերում են միայն լրատավկաններին, թե՞ նաև ակտիվ քաղաքացիներին։ Ու՞մ ետևում, ո՞վ է կանգնած․  ի՞նչ է ակնարկում նախարարը արդեն իսկ մի քանի անգամ։ Արսեն Թորոսյանը կարծում է, որ այլ կարծիք ունեցող քաղաքացիները և քննադատական հոդվածներ գրող լրատվականները ուղղորդվում են այս կամ այն քաղաքական ուժի կողմից։ Մանասյանը հակադարձում իրեն ոչ մեկ չի ուղղորդում և քննադատություններին Թորոսյանը արժանանում է իր իսկ գործելավոճով։ Մի օր այլ բան է ասում մի քանի օրից՝ այլ։

Այդ ակտիվ քաղաքացիներից է նաև «Պառացելսուս» ՀԿ նախագահ Նունե Ներսիսյանը, ով ասաց, որ ինքն էլ չի վստահում այս կառավարության և ԱՆ գործունեությանը։ Հաճախ  է քննադատութուններ հնչեցնում, որոնք ներկայացվում են, որպես սուտ լուրեր, սակայն հաստատում է, որ տեղեկությունները հավաստի են։ Լրատվականներին և քննադատությունները լռեցնելուն դեմ է առհասարակ։ Կարծում է այդ կերպ Թորոսյանը փորձում է տոտալ վերահսկողություն սահմանել։

Հիշեցնենք,որ Նունե Ներսիսյանը այն առաջին քաղաքացին է, որ նախարարը հանձնում է իրավապահ մարմիններին, որպիսի զբաղվեն իրենով։ 2020թ մայիսի 20-ին Արսեն Թորոսյանը հայց է ներկայացրել դատարն ընդդեմ Նունե Ներսիսյանի՝ հրապարակայնորեն զրպարտելու և ներողություն խնդրելու պահանջով և որպես փոխհատուցում պահանջել է 2 մլն դրամ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ