Գլխավոր էջ Գլխավոր Եվ այս մարդն ամենայն հայոց առողջապահության նախարարն է․ համացանցն արձագանքում է Թորոսյանի...

Եվ այս մարդն ամենայն հայոց առողջապահության նախարարն է․ համացանցն արձագանքում է Թորոսյանի գրառմանը

3058
0

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը թուիթերյան իր էջում  գրառում էր կատարել, որը գու՞ցե համացանցում այդքան էլ մեծ տարածում չստանար, եթե դրան չանդրադառնար առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

 

Վերջինս ֆեյսբուքյան իր էջում  տարածել էր Վանեցյանի գրառումը և ինչպես միշտ, չէր կարողացել դիմադրել կատակելու գայթակղությանը։

Նա մասնավորապես գրել է, թե ովքեր են Արթուր Վանեցյանի հակաճգնաժամային կառավարության առողջապահության նախարարի թեկնածուն։

Վանեցյան Արթուրի հակաճգնաժամային կառավարության առողջապահության նախարարի ձեր թեկնածուն 😁`1. Վարդանյան Արամ (հայտնի է,…

Geplaatst door Arsen Torosyan op Donderdag 21 mei 2020

 

Արսեն Թորոսյանը երևի թե ցանկանում էր մի փոքր հումորով լցնել կորոնավիրուսային իրավիճակով տարված հանրության կյանքը, կամ էլ փորձում էր փոխել քաղաքական օրակարգը։ Եթե նա հետապնդում էր երկրորդ նպատակը, ապա նրա քայլերը հակառակ ազդեցությունն ունեցան․ համացանցում տարածվեց նրա «երգիծական» գրառումը, իսկ օգտատերերը սկսեցին կոչ անել նախարարին, որ իր գործով զբաղվի։

MedMedia լրատվականը կապ հաստատեց Արթուր Վանեցյանի մամուլի խոսնակ Քրիստինե Մելքոնյանի հետ՝ Ան նախարարի արձագանքի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով։

«Արթուր Վանեցյանն իհարկե  որևէ մեկնաբանություն չի տա այս առնչությամբ։ Նախարարի հրապարակմանը անդրադարձել է մեր թիմի անդամ Արսեն Բաբայանը»,- նշեց մամուլի խոսնակը։

Գրառումը ներկայացնում ենք կից՝

Թորոսյան Արսեն չլսեցի՞ր, որ վարչապետդ այսօր տխուր վիճակիդ մասին էր խոսում։ Դու հեչ ամոթ չունե՞ս։Տղա ջան, իմացե՞լ ես,…

Geplaatst door Arsen Babayan op Donderdag 21 mei 2020

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ