Գլխավոր էջ Գլխավոր «Զգոնությունից է խոսում մի մարդ, ով չկարողացավ հերմետիկ պահել ծերանոցները»․ Հայկ Մանասյան 

«Զգոնությունից է խոսում մի մարդ, ով չկարողացավ հերմետիկ պահել ծերանոցները»․ Հայկ Մանասյան 

2956
0

«Մեզ հաստատ չիպավորելու են», «Այդպիսի հիվանդություն չկա», «Մեզ չի կպնի», «Համաշխարհային բլեֆ է», «Ամեն ինչ սուտ է», «Դրսից ֆինանսավորում ստանալու համար է» — Արտահայտությունները առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ֆեյբուքյան գրառումից են։ Նախարարը նման արտահայտություններ գրելով հղում է անում ֆեյսբուքյան անհատ օգտատերերին և ներկայացնում ինչ կլինի, եթե քաղաքացիները շարունակեն նույն կերպ մտածել։ Գրում է, որ այս արտահայտությունները դավադրության տեսության մաս են կազմում և հող նախապատրաստում կորոնավիրուսի նոր ալիքի տարածման համար՝ համենայն դեպս այս մասին են խոսում 1,5 հազարի հասնող մեկնաբանություններից շատերը։

«Կորոնավիրուսային հիվանդության դեպքերի աճին զուգահեռ մեծանում է նաև դավադրության տեսություններին հավատացողների թիվը։ Այս փաստն անհանգստացնում է մեզ՝ այն տեսանկյունից, որ մարդիկ կարող են կորցնել իրենց զգոնությունը հիվանդության նկատմամբ։ Իսկ դա նշանակում է, որ առաջիկայում այս ամենը կարող է նպաստել ավելի շատ դեպքեր ունենալուն»։

Արսեն Թորոսյանը իր գրառմամբ նման լուրերի տարածման մեջ մեղադրում է նաև լրատվականներին նման որակումները լուսաբանելու համար։

«․․․ «կարծիք են» թողնում լրատվամիջոցների կողմից հրապարակված նյութերի մեկնաբանություններում: Նման կարծիքները նաև լայնորեն լուսաբանվում են ԶԼՄ-ների կողմից»:

Առողջապահության նախարարը կարծես սպառնալով՝ զգաշացնում է, որ նման լուրեր չտարածեն, այլապես նման տվյալները կփոխանցվեն իրավապահ մարմիններին․

«․․․ եթե այս միտումը շարունակվի, ստիպված ենք լինելու կեղծ և չհիմնավորված այսպիսի լուրեր տարածողների տվյալները փոխանցել իրավապահ մարմիններին՝ նախ հասկանալու համար, թե ովքեր են կանգնած դրանց հետևում և ինչ շարժառիթ ունեն վնասելու մեր քաղաքացիներին»։

Թորոսյանի գրառմանը համարժեք պատասխան են տվել, հավանաբար իր կողմից մատնանշված օգտատերերը․

Armine Avetisyan ինչ իրավունքով եք սպառնում, մարդիկ իրենց կարծիքն են արտահայտում, չկա՞ տարբերություն կարծիքի և պաշտոնական լրատվության միջև) իսկ մարդիկ կասկածում են՝ տեսնելով ձեր վերաբերմունքը, գործելաոճը, արտահայտությունները. ձեր սխալների համար մարդկանց մի մեղադրեք, առավել ևս՝ սպառնացեք

Գրիգ Շատ ճիշտ որոշում է, տվյալներ փոխանցելիս խնդրում եմ չմոռանալ նաև հետևյալ խոսքերի հեղինակին. «Քանի որ ինքը որպես էդպիսին շատ վտանգավոր վիրուս չի համարվում, շատ հատուկ միջոցառումների կարիք չկա…»,
«Ես ունեմ երկու դպրոցական երեխա և պատրաստ եմ իրանց ուղարկել դպրոց, որովհետև չեմ համարում հանրային առողջապահական վտանգը բարձր…»,
«Ասեմ, որ ես ինքս եմ ուղիղ մի շաբաթ առաջ եկել Հարավային Կորեայից, որտեղ էս պահին կա 3500 դեպք և մահվան դեպքեր էլ կան: Եվ ինձ շատ լավ եմ զգում և չեմ պատրաստվում հանձնել թեստ ու ձեզ բոլորիդ հեսա վարակելու եմ…»: Կարծում եմ՝ նշված հատվածները առաջիններից էին, որ մեծապես ազդել են բնակչության զգոնության այսօրվա մակարդակի վրա:

Tigran Barseghyan «Մեզ չի կպնի» — նույնն է՝ ինչ ասել, «Կորոնավիրուսն ում շունն է»
«Այդպիսի հիվանդություն չկա» ֊ նույնն է ինչ ասել՝ «Կորոնավիրուսը սովորական վիրուս է»։
Իմ կարծիքով Ձեզ հայտնի են այս գոհարների հեղինակները․․․
Մնացածը թողնում եմ Ձեր հայեցողությանը։

Yeghishe Pashayan Օրը մի բան ասում էք մեկ վիրուսը կաթիլային է մեկ օդակաթիլային,մեկ վտանգավոր չի մեկ վտանգավոր է , մեկ դիմակ մի կրեք, հիմա պարտադիր կրեք և ուզում էք այսքանից հետո ասել հավատացեք լուրջ է ։ Ինչ իրավապահ իրավապահներնել արդեն չգիտեն ոնց անեն ։։։ Բժիշկներով իրար հակասում եք հերիքա էլի ընդանուր հայտարարի եկեք ու նոր հայտարարեք։

Hakob Sukiasyan Համաձայն ենք, եկեք դիմենք իրավապահներին, թող ձերբակալեն այն պաշտոնիային, ով փետրվարի վերջին հայտարարում էր, որ սա ընդամենը սովորական գրիպ է, որ ինքը նոր է եկել Կորեայից…
Դուք ինքներդ եք սկսել ձեր ասած ԴՏ-ն, բարի եղեք շտկել առանց ուրիշներին սպառնալու:

Վերջում կրկին կոչ, որ ուղղված է քաղաքացիներին։ Արդյոք դրա մաս են կազմում այն քաղաքացիները, որոնք մեղմ ասած թերահավատորեն են մոտենում վիրուսին և տարածվածության ցուցանիշներին։

«Հաշվի առնելով վերջին օրերի վիճակագրությունը՝ մեր հայրենակիցներին հորդորում ենք ավելի ուշադիր լինել, հետևել բոլոր ցուցումներին՝ կանգնեցնելու հիվանդության տարածման տեմպը, ինչպես նաև կոչ ենք անում, որպես հավաստի տեղեկատվության աղբյուր հետևել պաշտոնական լրահոսին»:

Նախարար Արսեն Թորոսյանի գրառմանը MedMedia- ի հետ զրույցում անդրադարձավ նաև բժիշկ Հայկ Մանասայանը, ով համակողմանի մեկանբանեց և՛ քաղաքացիների խոսքը՝ և՛ նախարարի։

Մաս-մաս կարդալով ֆեյսբուքյան գրառումը  Մանսյանը նախ ասաց, որ պաշտոնատար անձը պետք է ունենա «դավադրության տեսություն» տեմինի սահմանումը։  Բացի այդ կարծում է մարդիկ այդ կարծիքին են հանգել հենց իշխանության ներկայացուցիչների խոսքերի հակասությունները հաշվի առնելով։ Նույն նախարարը ասում էր, որ համավարակը վտանգավոր չէ, ինքը անձամբ պատրաստ է երկու դպրոցահասակ երեխաներին դպրոց ուղարկել և այպես շարունակ, ինչը չեն մոռանում նաև քաղաքացիները։

Ըստ բժշկի, հենց այդ նույն քաղաքացիները ծառայեցնում են նախարարին, ով իրենց մեղադրում է ինչ-որ ուժի տեսակետը ներկայացնելու մեջ, սակայն այնինչ այդ մարդիկ ուղղակի սեփական կարծիքն են արտահայտում։ Թորոսյանը փորձում է լռեցնել քաղաքացիների ձայնը և սահմանել տոտալ հսկողություն։ Հավելում է ինքն է այն քաղաքացիներից է, ով կարծում է, որ աղմուկը չափազանցված է, բայց իր հետևում այլ ուժեր չկան։

Հայկ Մանասյանը կարծում է նաև, որ Թորոսյանը հաշվի չի առնում քաղաքացիների հոգեհուզական վիճակը, մարդկանց մոտ խուճապ առաջացնելը կարող է այքան էլ դրական արդյուքի չբերել։ Բացի այդ բժիշկը պետք է դա հաշվի առներ։

«Նախարարը այս կարծիքներում է դավադրություն տեսնում, ես էլ ասում եմ ինքն է դավադրապաշտ և այդ գործունեթյունը ծավալում են նաև առողջապահության փոխնախարարները։ Նրանցից մեկը ԱՀԿ-ի ռեկոմենտացիան օգտագործելով խաբում էր ԱԺ պատգամավորին, որ դիհերձումների մասին օրենքը ընդունվի»։

Տեղեկացնենք, որ բժիշկը նկատի ունի նախարարի առաջին տեղական Անահիտ Ավանեսյանին։

Հայկ Մանասյանը զարմանում է, որ սա ասում է մի որոտի պատասխանատու անձ, ով թույլ է տվել, որ համավարակը  ներթափանցի ծերանոց։ Այդ տարածքը պետք էր հերմետիկ փակել և դա հնարավոր էր։

Զարմանում է, որ բնակչության զգոնությունից է խոսում մի անձ , ով 1,5 ամիս տնտեսությունը պառակտել է։ Ըստ բժշկի Թորոսյանը հող է նախապատրաստում, որ տանը նստած անհանգստացող քաղաքացիները ևս իմանան, որ թվերի կտրուկ աճ է գրանցվելու և ըստ բժշկի, միայն անգրագետը կարող է չիմանալ, որ դեպքերը ավելանալու են։

Կարծում է նախարարը ընկերլ է սեփական վախերի գիրկը, իրեն թվում է բոլորը գործում են իր դեմ։ Հիշեցնում է գալու մի օր, որ այդ նույն իրավապահները տոտալ վերահսկողության համար պատասխանատվության են կաչելու Արսեն Թորոսյանին։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ