Գլխավոր էջ Նորություններ ԱՀԿ-ն հայտնել է 1 օրում աշխարհում կորոնավիրուսի դեպքերի աննախադեպ մեծ թվի մասին

ԱՀԿ-ն հայտնել է 1 օրում աշխարհում կորոնավիրուսի դեպքերի աննախադեպ մեծ թվի մասին

608
0

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է աշխարհում կորոնավիրուսի դեպքերի կտրուկ աճի մասին, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:

Կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսի խոսքով՝ վերջին 1 օրում արձանագրվել է 106 հազար դեպք, ինչը գերազանցել է համավարակի սկզբից մինչև օրս 1 օրում գրանցված դեպքերի թիվը:

«Մենք դեռ շատ ճանապարհ ունենք անցնելու այս համավարակի հետ: Վերջին 24 ժամվա ընթացքում ԱՀԿ-ին զեկուցել են 106 հազար դեպքի մասին՝ դա համավարակի սկզբից մեկ օրում արձանագրված ամենամեծ թիվն է: Այդ դեպքերի գրեթե 2/3-ը բաժին է ընկնում ընդամենը 4 երկրի», – ասել է Գեբրեյեսուսը:

Այդ երկրներն են ԱՄՆ-ն, ՌԴ-ն, Բրազիլիան և Հնդկաստանը:

Աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվն արդեն գերազանցել է 5 միլիոնը: Գրեթե 330 հազար մարդ մահացել է, 2 միլիոնից ավելի մարդ՝ բուժվել:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ