Գլխավոր էջ Նորություններ Բրազիլիան վարակակիրների թվով առաջ է անցել Իսպանիայից՝ հայտնվելով 3-րդ տեղում․ Worldometer

Բրազիլիան վարակակիրների թվով առաջ է անցել Իսպանիայից՝ հայտնվելով 3-րդ տեղում․ Worldometer

449
0

Ըստ Worldometer-ի տվյալների՝ կորոնավիրուսի տարածումից ի վեր աշխարհում վարակվել է 5,090,064 մարդ, ապաքինվել է 2,024,231-ը, մահացել՝ 329,732-ը։ Ներկայում աշխարհում կա ավելի քան 2․7 մլն ակտիվ դեպք։

Վարակվածների թվով առաջատարն ԱՄՆ-ն է․ այնտեղ գրանցվել է վարակման 1,593,039 դեպք։

Առաջին հնգյակում են նաև Ռուսաստանը (308,705), Բրազիլիան (293,357), Իսպանիան (279,524),  Մեծ Բրիտանիան (248,293)։

COVID-19-ից մահացության ցուցանիշով առաջին տեղում ԱՄՆ-ն է։ Երկրում կորոնավիրուսը խլել է 94,941 մարդու կյանք։ ԱՄՆ-ին հաջորդում են Մեծ Բրիտանիան (35,704), Իտալիան (32,330), Ֆրանսիան (28,132) և Իսպանիան (27,888)։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ