Գլխավոր էջ Գլխավոր Կորոնավիրուսի հետ կապված մեր գործերը լավ չեն. Փաշինյան

Կորոնավիրուսի հետ կապված մեր գործերը լավ չեն. Փաշինյան

429
0

Կորոնավիրուսի հետ կապված մեր գործերը լավ չեն. Երեկ արձանագրվել է 335 նոր դեպք, ընդհանուր 70 մահ: Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես տեղանք էի ուզել կորոնավիրուսի հետ կապված հանրության մեջ առկա տրամադրությունների վերաբերյԼ Այտեղից զարմանալի փաստեր իմացա, որ նույնիսկ կառավարությունը մարդկանց փող է տալիս, որ համաձայնեն դառբնալ կորոնավիրուսի պացիենտ: Դա ունի կոնկրետ բացատրություն, իբր միջազգային օգնություն ստանալու համար եւ այլ հիվանդություններից առաջացած մահերը գրանցում են որպես կորոնավիրուսով  պայմանավորված մահեր: Ուզում եմ նորից ընդգծել, որ առաջին օրվանից մենք որեւէ ոչ ստույգ տեղեկատվություն չենք հաղորդել:

Մեր կառավարությունը իր գոյության ընթացքում ոչ մի մանիպուլյատիվ տեղեկություն չի հաղորդել հանրությանը:

Իրավիճակը շատ ավելի շուրջ է, քան կարող ենք պատկերացնել: Մեզ պետք է խստագույն միջոցներ ձեռնարկել համավարակը հսկողության տակ առելու համար, որպեսզի ստիպված չլինենք գնալ ամենածայրահեղ սահմանափակումների: Մենք պետք է կարողանանք կարանտինային պայմաններ ապահովել առանց կարանտին հայտարարելու»,-ասաց վարչապետը:

Անդրադառնալով դիմակներ կրելու պարտադրանքին, Փաշինյանը նկատեց, որ մարդկանց կողմից ճիշտ դիտարկում էր արված, թե եթե  փակ տարածքներում դիմակներ կրելը պարտադիր է ինչու այդ պահանջը չեն կատարում Ազգային ժողովում ու կառավարությունում. «Շատ ճիշտ դիտարկում է: Մենք պետք է ապահովենք պետական մարմիններում այդ պահանջի կատարումը: Մարդիկ կարող են առանց դիմակի լինել միայն այն ժամանակ, երբ իրենց աշխատասենյակում մենակ են»:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ