Գլխավոր էջ Գլխավոր Կորոնավիրուսի տեսքով կարկուտ է տեղացել (լուսանկարներ)

Կորոնավիրուսի տեսքով կարկուտ է տեղացել (լուսանկարներ)

603
0

Մեքսիկայում անսովոր տեսք ունեցող կարկուտ է տեղացել․ հատիկներից շատերը կորոնավիրուսի ձևն են ունեցել, գրում է Daily Mail պարբերականը։

Աղբյուրը մանրամասնում է, որ կարկուտը տեղացել է մեքսիկական Նուևո-Լեոն նահանգում, որի բնակիչներն այն որպես Աստծուց ուղարկված նշան են ընկալել։

Սոցիալական ցանցերում մեծ տարածում գտած լուսանկարներին կից հազարավոր մարդիկ մեկնաբանություններ են թողել՝ նշելով, որ Աստված հիշեցնում է, որ «մարդիկ տանը մնան», մյուսներն էլ այն պարզապես պատահականություն են որակել։

Լուսանկարներն ուսումնասիրել է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության մասնագետ Ժոզե Միգել Վինասը, որը նշել է, որ նման տեսքի մեջ որևէ արտասովոր բան չկա։

«Ուժեղ փոթորիկների ժամանակ կարկտի հատիկները միմյանց բախվելիս տարբեր ձևեր են ընդունում»,- ասել է նա:

Աղբյուրը՝  tert.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ