Գլխավոր էջ Գլխավոր Արսեն Թորոսյանը դեռ իրեն նախարար չի զգում և ինքնահաստատվելու խնդիր ունի․  Թորոսյան-Վարդանյան...

Արսեն Թորոսյանը դեռ իրեն նախարար չի զգում և ինքնահաստատվելու խնդիր ունի․  Թորոսյան-Վարդանյան «հակամարտության» հետքերով

1320
0

Նման խոսքերի համար ներողություն խնդրելը բարոյական արժեքներ է պահանջում, որը նախարարը չունի։ Այս հայտարարությամբ օրեր առաջ հանդես եկավ  Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, այն բանից հետո, երբ նախախար Թորոսյանը ֆեյսբուքյան գրառում էր կատարել մասնավորապես նշելով․

«Քիչ առաջ աչքովս ընկավ մի այսպիսի վերնագրով հարցազրույց`«Կորոնավիրուսը համաշխարհային մեծ բլեֆ է․ Եկել է վակցինա ծախելու ժամանակը»: Հարցազրույցը ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի հետ էր, ով էլ նման և այլ նմանատիպ անհեթեթ պնդումների հեղինակն էր»:

Որպեսզի նախարարի նման որակավորումներն առավել հասականալի լինեն, նշենք, որ Կարեն Վարդանյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին, նշել էր, որ վիրուսը համաշխարհային մեծ բլեֆ է, ինչը միտում ունի  խթանելու վակցինայի վաճառքը։ Նման կարծքիը առիթ էր տվել նախարարին, առանց հաշվի առնելով էթիկական որոշ նորմեր, գրառում անել՝  հրապարակելով «մտքին եկածը»։

«Շատ եմ ցանկանում, որ պարոն Կարեն Վարդանյանը հանկարծ չվարակվի կորոնավիրուսային հիվանդությամբ, քանի որ հաշվի առնելով վերջինիս քրոնիկական հիվանդությունները, չի բացառվում հիվանդության խիստ բացասական ելքը»: Սովորական այլակարծության բախվելու արդյուքնում նման տեսակետ է հայտնել մի անձ, ով ոչ միայն պետական պաշտոնյա է, այլ նաև բժիշկ։

Այս գրառման հասցեատերը արժանապատվությունից ցածր է համարում Արսեն Թորոսյանի հետ որևէ գործ ունենալ դատական մասով, իսկ գաղափարական մասով նշում է, որ Արսեն Թորոսյանը, որպես բժիշկ կամ նախարար իրեն ոչնչացրել է։

Նրա գրառման ներքո բազմաթիվ օգտատերեր հիշեցրել էին անձնական տվյալների պաշտպանության, բժշկական գաղտնիքի հրապարակման, վիրավորելու անթույլատրելիության մասին։

«Որքան էլ Կարեն Վարդանյանը սխալ ու նաև միգուցե վտանգավոր քարոզ է անում, կարծում եմ նախարար Թորոսյանը պետք է ներողություն խնդրի՝ նրա առողջական վիճակին հղում անելով ոչ հարգալից պատասխանի համար»,- գրել էր օգտատերերից մեկը հենց նախարարի գրառման ներքո։

«Դուք նախարար ե՞ք, թե՞ վիրավորված կին։ Անձնական անկետայի տվյալներից բացի, ուրիշ արգումենտ չունե՞ք։ Ո՞ւր մնաց բժշկական էթիկան, դիմացինի առողջության վերաբերյալ ինֆորմացիայի հանրայնացումը ինչպե՞ս կորակեք»,- նախարարին արձագանքել էր մեկ ուրիշը։

Շատերն էլ Թորոսյանին նման գրառման համար քննադատեցին անձնական էջերում։

Հոգեբան Միրհդատ Մադաթյանի խոսքով  մարդու բարոյական կերպարին, հատկապես բժշկին հարիր բառապաշարին ու վարվելաձևին չի համապատասխանում Թորոսյանի կերպարը։

«Նա բաց է թողել բանախոսի առողջական վիճակին վերաբերող տեղեկատվություն, իսկ այս ամենը չանելու համար նախարարը համալսարանում  պետք է սովորած լիներ դեոնտոլոգիա, եթե իհարկե սովորել է, քանզի նման ինֆորմացիա հանրայնացնելը էթիկական տեսանկյունից չի կարելի, դա անձնական տիրույթ է»,- MedMedia-ի հետ զրույցում շեշտեց նա։

Նրա խոսքով Արսեն Թորոսյանի ռազմավարությունը նման դեպքերում համապատասխանում է ներկա իշխանությունների վարած ռազմավարությանը․ վարած խաղը չունի կանոններ։ Այժմ մարդկանց հիվանդություններն են ի ցույց դնում՝ փորձելով ճնշել այլակարծությունը։

«Արսեն Թորոսյանի նման վարքագիծը ցույց տվեց, որ  Կարեն Վարդանյանը շատ ավելի ազդեցիկ անձ է Հայաստանում քան մեր առողջապահության նախարարը։ Առողջապական ոլորտին վերաբերող արտահայտած կարծիքը առիթ դարձավ, որ նույն նախարարը  արձագանքեց՝ անցնելով անձնական տիրույթի։ Արսեն Թորոսյանը դեռ իրեն նախարար չի զգում և ինքնահաստատվելու խնդիր ունի»,- ասաց Միրհդատ Մադաթյանը։

Հոգեբանի խոսոքով Կարեն Վարդանյանը ընդամենը հայտնել է սեփական կարծիքը, որին համակարծիք լինելու կամ չլինելու իրավունք ունի յուրաքանչյուրը ։

«Մարդն իրավունք ունի կարծելու, որ մածունը սև է, Արսեն Թորոսյանն էլ կարող է կարծել, որ մածունը սպիտակ է, միայն նրա համար, որ դիմացինը հակակարծիք է նախախարը պետք է անձնական վիրավորանք հասցնի՞»,- պարզաբանեց է նա։

Հավելենք՝ որ նախարար Արսեն Թորոսյանը սվիններով է ընդունում  իր գործունեությանը որևէ կերպ առնչվող ցանկացած քննդատություն, այլևս փաստ է, քանզի դրանք առիթ են դառնում, որ նախարարը սկսի անուղղակիորեն մենամարտել քննադատների հետ՝ փորձելով «հաղթող» դուրս գալ։ Դրա ամենաթարմ օրինակը այն է, որ նախարարը վերջերս հայտատարեց, որ չհիմնավորված լուրեր տարածողների տվյալները փոխանցելու է իրավապահ մարմիններին։ Առաջին դատական հայցը չի ուշացել, նախարարը այս առիթով հայց է ներկայացրել Մասիսի ԲԿ-ի նախկին տնօրեն Նունե Ներսիսյանի դեմ։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ