Գլխավոր էջ Գլխավոր 100 աշախատակից բողոքում է, որ չի օգտվել կառավարության աջակցության ծրագրերից

100 աշախատակից բողոքում է, որ չի օգտվել կառավարության աջակցության ծրագրերից

540
0

Աբովյանի ադամանդի գործարանի աշխատակիցներն այսօր՝ մայիսի 20-ին բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով իրենց հասանելիք գումարը:

Աշխատակիցներից մեկը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ այս պահին ընկերության ավելի քան 100 աշխատակիցները բողոքի ակցիա են անում։ Խնդիրն այն է, որ թեեւ գործարանը կորոնավիրուսով պայմանավորված կանգնած է դժվարությունների առջեւ՝ պարապուրդի մեջ, սակայն կառավարության հակաճգնաժամային 8-րդ միջոցառումով նախատեսված իրենց 68 հազարական դրամները չեն ստացել:

«Երկու ամիս չենք աշխատել ու պիտի աջակցություն ստանայինք, քանի որ կորոնավիրուսի հետևանքով տուժած ոլորտ ենք համարվում։ Մեր կողքի բոլոր գործարանների աշխատակիցները ստացել են աջակցություն։ Հիմա մեր գործարանի տնօրինությունն ասում է՝ պետությունը ձեզ գումար չի հատկացրել, կառավարությունից էլ ասում են՝ իրենց սխալ փաստաթղթեր են տրամադրել, հաշվապահությունն է մեղավոր»,֊ ասաց աշխատակիցներից մեկը։

Ավելի ուշ NEWS.am-ը տեղեկացավ, որ խնդիրը կարգավորվել է, քանի որ գործարանի հաշվապահությունից հայտնել են, որ տեխնիկական խնդիրներ են եղել, շտկվել է, գումարները կվճարվեն:

Նշենք, որ ADM ադամանդագործական գործարանը վեց ամիս առաջ է բացվել Աբովյան քաղաքում:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ