Գլխավոր էջ Գլխավոր Կառավարությունը հույսը դնում է բնակչության ինքնագիտակցության վրա․ Գևորգ Գրիգորյան

Կառավարությունը հույսը դնում է բնակչության ինքնագիտակցության վրա․ Գևորգ Գրիգորյան

1061
0

Կառավարության, նախարարության կամ պարետատան ցանկացած որոշում պետք է լինի կշռադատված և պատասխանատու։ Եթե մեր կառավարությունը հաշվարկել է և պատասխանատու է այն իրավիճակի համար, որը ունենք, ապա իրենք շատ լուրջ հոդվածի տակ են ստորագրել, ինչի համար հետագայում դատապարտվելու են։ Եթե կառավարությունը ուղղակիորեն չի հասկացել, թե ինչ է անում, ապա խորհուրդ կտամ խորհրդակցել փորձագետների հետ, լսել ընդդիմախոսների կարծիքը, որպեսզի կարողանա անել հետևություններ։ Այս մասին լրագրողի հետ զրույցում ասել է առողջապահության կազմակերպիչ, «Կոնսիլիում» ՀԿ նախագահ Գևորգ Գրիգորյանը։

«Եթե մեր դեպքերի քանակը պրոգրեսիվ աճում է և տևական ժամանակ ունենք ավելի շատ վարակվածներ քան ապաքինվածներ, ապա սահմանափակումների վերացման պարագայում մենք ունենալու ենք վարակակիրների և մահերի թվի լուրջ աճ։ Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացու պարանոցին դրվում է վարակվելու և վարակը տարածելու ողջ պատասխանատվությունը»,- պարզաբանում է Գևորգ Գրիգորյանը։

Նրա խոսքով նախարարությունը ոչինչ չի կարողանում անել, կառավարությունը՝ նույնպես։ Պետական այն մարմինները, որոնք պարտավոր են ապահովել բնակչության անվտանգությունը, որևէ բան չեն կարողանում անել և հույսը դնում են բնակչության ինքնագիտակցության վրա։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ