Գլխավոր էջ Գլխավոր Տարեց մարդկանց խորուրդ է տրվում երկարատև օգտագործել դառը շոկոլադ

Տարեց մարդկանց խորուրդ է տրվում երկարատև օգտագործել դառը շոկոլադ

1874
0

Ավելի քան 4000 տարի է՝ կյանքն անհնար են պատկերացնել առանց «քաղցր» հրաշքի՝ շոկոլադի: Որոշ հետազոտությունների համաձայն՝ ամբողջ աշխարհում տարեկան գնված շոկոլադի արժեքը կազմում է ավելի քան 75 մլրդ. դոլար: Հարկ է նշել նաև, որ շոկոլադ թարգմանաբար նշանակում է «Աստվածների սնունդ»։

MedMedia.am-ը «Աստղիկ» Բկ-ի բժիշկ-գաստրոէնտերոլոգ Մարիաննա Մալխասյանի հետ քննարկել է շոկոլադի օգտակար և վնասակար հատկությունները:

«Ցանկացած շոկոլադ պատրաստվում է կակաո հատիկավորից, կակաոյի յուղից, շաքարափոշուց և հավելանյութերից: Մեր օրերում գոյություն ունեն այս քաղցրավենիքի տարբեր տեսակներ՝ սպիտակ, կաթնային, մուգ, սև, դառը և այլն»,-մանրամասնեց բժշկուհին և հավելեց. «Կաթնային շոկոլադը ցանկալի է օգտագործել մտավոր ծանրաբեռնվածության ժամանակ: Սպիտակ շոկոլադը մեծ քանակությամբ ցանկալի չէ օգտագործել, քանի որ պարունակում է մեծ քանակությամբ չոր կաթ և շաքար, իսկ կակաո չնչին քանակությամբ»:

Մանագետն ընդգծեց այն փաստն, ըստ որի, շոկոլադը ուղեղի աշխատանքի վրա լավ է ազդում՝ նույնիսկ մեկանգամյա օգտագործումը:

«Հատկապես տարեց մարդկանց է խորուրդ տրվում դառը շոկոլադի երկարատև օգտագործումը, որոնց մոտ ինտելեկտի տարիքային թուլացում է դիտվում»,-ասաց Մարաիննա Մալխայանը: Ըստ նրա, չնայած բարձր կալորիականությանը, այնուամենայնիվ ցանկալի է այս քաղցրեղենը ներառել ամենօրյա սննդակարգում:

«Ընդ որում՝ դառը կամ սև շոկոլադի մասին է խոսքս, որը մեծ քանակությամբ կակաո է պարունակում և համեմատաբար քիչ կաթ և շաքար: Շոկոլադը ցանկալի չէ օգտագործել դատարկ ստամոքսին՝ այլ սնունդ ընդունումից երեսուն րոպե անց»,-ընդգծեց մասնագետն ու հորդորեց էրոզիվ գաստրիտի կամ խոցային հիավանդությունների խուսափել շոկոլադի գտագործումից:

Ի դեպ հետազոտությունները ցույց են տալիս, որ շոկոլադի երկրպագուների թվում կանայք երկու անգամ ավելի շատ են, քան տղամարդիկ: Նաև նշվում է, որ ըստ վիճակագրության, երկրներում, որտեղ ավելի շատ են օգտագործում շոկոլադ՝ ավելի շատ են Նոբելյան մրցանակները: Ի դեպ, ուզում եմ հուշել մի քանի հնարքներ, որ կօգնեն տարբերել որակյալ շոկոլադն անորակից՝ Շոկոլադը չպիտի հալչի ձեռքերում՝ իհարկե եթե երկար չեք շոյել, ճմռել, ափսոսացել ուտել այն։ Շոկոլադի մակերեսին սպիտակավուն նստվածք չպիտի լինի. դա վկայում է արտադրության ընթացքում թերմոմշակման թերությունների մասին: Շոկոլադի բաղադրության մեջ կակաոյի յուղից բացի այլ յուղ չպիտի առկա լինի։

Տաթև Առաքելյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ