Գլխավոր էջ Գլխավոր Իրադարձություններ, որ հետքեր կթողնեն յուրաքանչյուրիս հիշողությունում

Իրադարձություններ, որ հետքեր կթողնեն յուրաքանչյուրիս հիշողությունում

623
0

Ի՞նչ կարևորագույն դեպքեր արձանագրվեցին արտաակարգ դրության ռեժիմում։ Նախ սահմանվեց մարդկանց ազատ տեղաշարժը։  Ցանկացած քաղաքացի ինքնամեկուսացման վայրից դուրս գալիս պետք է լրացներ տեղաշարժման թերթիկը՝ նշելով ու՞ր է գնում, ե՞րբ, ի՞նչ նպատակով և ե՞րբ է վերադառնալու: Մարզերի և Երևան քաղաքի սահմանները հսկվում էին ոստիկանների կողմից և միայն խիստ անհրաժեշտության դեպքում կարելի էր անցնել սահմանը: Ռեժիմը խախտողների համար սահմանվեց տուգանք 100-200 հազար դրամ, որոնք հետագայում չեղարվեցին, իսկ քաղաքացիները սկսեցին դուրս գալ ավելի անարգել եղանակով: Քրեակատարողական հիմնարկներում և ձերբակալվածներին պահելու վայրերում, արգելված էր տեսակցություններն ու ծանրոցներ փոխանցելը: Փակվեցին ժամանցի վայրերը, սահմանափակումներ եղան կրթական և տնտեսական ոլորտներում և այս ամենը այն ժամանակ, երբ ՀՀ տարածքում ունեինք կորոնավիրուսային հիվանդության օրական ավելացող 20-30 դեպք:

Իսկզբանե ունեինք բոլորիս հայտնի երկու վարակի օջախներ՝ Կարի ֆաբրիկան և Էջմիածնում տեղի ունեցած նշանդրեքը։ Կարի ֆաբրկա վարակը ներթափանցել էր իտալացի գործարարի միջոցով։ Նշանդրեքին վարակը հասել էր Իտալիայից ժամանած կնոջ միջոցով,որի լուսանկարը կարճ ժամանակ անց հայտնվեց համացանցում։ Որը տարբեր շրջանակներում ընկալվեց տարբեր կերպ։

Հենց այստեղից  էլ վարակը տարածվեց և հասավ նույնիսկ բանակ՝ արտակարգ դրության խիստ հսկողության ռեժիմի ժամանակ, երբ ըստ պարետի որոշման բանակում բոլոր տեսակցությունները արգելված էին: Որոշ ժամանակ անց մամուլում լուրեր շրջանառվեցին 2 ամսական երեխայի կորոնավիրուսով վարակման մասին: Սկզբում ԱՆ նախարարը հերքեց այս լուրը։ MedMedia-ի հրապարակումից հետո սիտված էր հաստատել լուրը, ուստի հաջորդ օրը հայտարարեց, որ կա նման վարակված անձ, պարզապես նրան տեղյակ չէին պահել: Այս պահին Արսեն Թորոսյանը գտնվում է ինքնամեկուսացման մեջ և հորդորում է դիմակներ կրել, միչդեռ մի որոշ ժամանակ առաջ ասում էր, թե վիրուսը այդքան էլ վտանգավոր չէ:

Հիշեցնենք, որ 2 անգամ ինքնամեկուսացել էին նաև վարչապետն ու իր կինը։

Հասմիկ Չոբանյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ