Գլխավոր էջ Գլխավոր Արտկարգ ռեժիմի քրոնիկոն

Արտկարգ ռեժիմի քրոնիկոն

631
0

Հայաստանի Հանրապետությունում մարտի 16-ից մինչև ապիլի 14-ը, հայտարարվեց արտակարգ դրություն: Պատճառը կորոնավիրուսի տարածումն էր: Ստեղծվեց պարետատուն, ղեկավար նանակվեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Կիրառվեցին մի շարք սահմանափակումներ:

Ինչպե՞ս ստացվեց, որ արտակարգ դրություն հայտարարելուց հետո ընդհամենը երկու ամիս անց ունեցանք բազմաթիվ վարակի օջախներ և 4044 վարակակիր: Ապրիլի 14-ից մինչև մայիսի 14-ը, արտակարգ դրությունը երկարաձգվեց, իսկ դեպքերն էլ շարունակում էին աճել: Մայիսի 1-ին և 4-ին սահմանափակումները մեղմացվեցին, ինչի արդյունքում ունեցանք վարակակիրների թվի զգալի աճ: Մայիսի 14 -ի կառավարության նիստում որոշում կայացվեց արտակարգ դրությունը երկարաձգել ևս մեկ ամսով մինչև հունիսի 13-ը թուլացնելով սահմանափակումները, համաձայն որի մայիսի 18-ից կաշխատի հանրային տրանսպորտը, կբացվեն մեծածախ առևտրի կենտրոնները՝ մոլերը, իսկ մայիսի 25-ից փակ և բաց տարացքում դիմակ կրելը կդառնա պարտադիր: Ըստ ՀՀ Սահմանադրւթյան արտակարգ դրությունը կարող է տևել մինչև 60 օր , երկրում այն երկարաձգվել է մինչև 90 օր: Իսկ սահմանափակումներն էլ գործում էին այն ժամանակ, երբ մենք ունեինք օրեկան ընդհամենը 30 վարակակիր: Այս պահին օրական գրանցվում է 150- 180 դեպք: ԱՆ նախարարը և ՀՀ վարչապետը իսկզբանե հայտարարեցին որ վիրուսը վտանգավոր չէ:

Վարչապետն ասում էր թե.- «կորոնավիրուսն ու՞մ շունն է» ինչու՞ է այսօր արդեն երրորդ անգամ երկարացնում է արտակարգ դրության ժամկետները:

Ներկայումս ՀՀ տարածքում կորոնվիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 4044 մարդ որից 184-ը նոր դեպքերն են, բուժվել են 1666, գրանցվել է 52 մահ:

Հասմիկ Չոբանյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ