Գլխավոր էջ Նորություններ Արտակարգ դրությունը զուտ որպես գործիքակազմ է օգտագործվում՝ գումարներ ծախսելու, աղմկահարույց օրենքներ ընդունելու...

Արտակարգ դրությունը զուտ որպես գործիքակազմ է օգտագործվում՝ գումարներ ծախսելու, աղմկահարույց օրենքներ ընդունելու համար․ Գևորգ Գրիգորյան

2662
0

«Շատերի սրտի առողջապահության նախարարը, և շատերի սրտի վարչապետն այսօր ունեն վստահության խնդիր։ Եթե ամիսներ առաջ մեր բնակչության X տոկոսը վստահում էր նրանց, ապա այօսր նրանց վստահում է այդ X-ի  քառորդ մասը»,- ArmDaily-ի եթերում ասել է առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը։

Ըստ Գևորգ Գրիգորյանի՝ նրանք այժմ առանց որևէ հսկողության կարողանում են ծախսել բյուջեի գումարները, ինչպես նաև ծախսել կորոնավիրուսի դեմ պայքարի համար ստեղծված գանձապետական հաշվին մուտքագրված գումարները։

«Այս արտակարգ դրությունը զուտ որպես գործիքակազմ է օգտագործվում՝ գումարներ ծախսելու, աղմկահարույց օրենքներ ընդունելու և  դրա փոխարենը հանրային դժգուհություն չստանալու ուղղությամբ, այլ ոչ թե կորոնավիրուսի կանխարգելման ուղղությամբ»,- ընդգծել է Գրիգորյանը։

Առողջապահության կազմակերպիչն անդրադարձավ նաև այն որոշմանը՝ ըստ որի՝ ամենուրեք մարդիկ պետք է դիմակ և ձեռնոց կրեն։ Մասնավորապես նա նշել է, որ ՀՀ առողջապահության նախարարը փորձում է իրականացնել ԱՀԿ-ի յուրաքանչյուր թելադրանք։

«Բաց տարածքներում իմաստ չունի դիմակ կրել, եթե մարդը պահպանում է սոցիալական հեռավորությունԲաց տարաքներում վարակվելու հնարավորությունը բավականին նվազ է, և վերցնել ու ամառվա եկող տապին  դիմակ կրելը պարտադիր դարձնելը այդքան էլ լավ որոշում չէ։ Եվ կոչ եմ անում նախարար Արսեն Թորոսյանին ԱՀԿ-ի իր կուռքի հետ քննարկել՝ արդյո՞ք հիմա պետք է կրենք դիմակ, թե՞ ոչ »,- իր խոսքն ամփոփել է Գևորգ Գրիգորյանը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ