Գլխավոր էջ Uncategorized Չինաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 7 նոր դեպք

Չինաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 7 նոր դեպք

1089
0

Չինաստանում մեկ օրում գրանցվել է  կորոնավիրուսով վարակման 7 նոր դեպք. դրանց թվում վեցը տեղական է, մեկը բերվել է արտասահմանից: Չինաստանի Հիգիենայի եւ առողջապահության հարցերով պետական կոմիտեի չորեքշաբթի հրապարակված հայտարարության մեջ նշված է, որ ոչ մի մարդ չի մահացել, 18 մարդու բուժհաստատություններից դուրս են գրել, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Երկրում բոլոր նոր 6 դեպքերը գրանցվել են Ցզիլին նահանգի նույնանուն քաղաքում: Կորոնավիրուսով վարակում է կասկածվում այս նահանգում եւս մեկ մարդու մոտ, սակայն նրա ախտորոշումն առայժմ չի հաստատվել: Հիվանդացածների հետ շփված նվազագույնը 367 մարդ ներկայումս մեկուսացված է եւ բժիշկների հսկողության տակ է:

Արտասահմանից բերված վարակման նոր մեկ դեպքը հայտնաբերվել է Շանհայում: Չինաստանում գրանցված արտասահմանից ներմուծված կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 1 692-ի: Ընդ որում՝ 1 628 պացիենտ արդեն հիվանդանոցներից դուրս է գրվել, իսկ 64-ը բուժումը շարունակում է, նրանցից երեքի վիճակը ծանր է:

Մայիսի 13-ի կեսգիշերի տվյալներով՝ Չինաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 82 926-ի, առողջացել է 78 189 մարդ, մահացել՝ 4 633-ը: Ներկայումս երկրում կա կորոնավիրուսի դեմ բուժման ընդհանուր 104 ակտիվ դեպք (10 պացիենտի վիճակը ծանր է):

Ապրիլի սկզբից Չինաստանի իշխանությունները հրապարակում են ախտանիշներ չունեցող պացիենտների առանձին վիճակագրություն: Եթե դրական թեստով եւ ախտանիշների բացակայությամբ մարդու մոտ, այնուամենայնիվ, հայտնվել են հիվանդության նշաններ (հազ, ջերմություն եւ այլ նշաններ), նրան հաշվառում են վարակվածների պաշտոնական վիճակագրության մեջ: Անցած մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի դրական թեստով եւ հիվանդության ախտանիշների բացակայությամբ 8 մարդ, այդ թվում մեկը ժամանել է արտասահմանից: Ներկայումս բժշկական հսկողության տակ են այդպիսի 750 պացիենտներ, որոնցից 37-ը ժամանել է արտասահմանից: Ընդ որում՝ իշխանությունները չեն հրապարակում համաճարակի սկսվելուց հետո Չինաստանում գրանցված առանց ախտանիշների դեպքերի ընդհանուր թիվը:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ